Նազիկ Ավդալյան. Հիմա մեր ազգին հաղթանակներ են պետք
Նորվեգիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդուհին երեկ 237 կգ երկամարտի արդյունքով դարձել էր ոսկե մեդալակիր:
«Շատ շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար: Ինձ համար շատ կարեւոր էր այս հաղթանակը: Ուրախ եմ, որ կարողացա ինչ-որ բան անել իմ երկրի համար: Մեր մյուս մասնակիցներն եւս ցանկանում եմ հաջողություն, շատ ոսկե մեդալներ: Առավել եւս, որ հիմա մեր ազգին պետք են հաղթանակներ: Բոլորիդ շատ սիրում եմ ու կրկին շնորհակալություն հայտնում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ավդալյանը: