Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Апрель
2016

«Ավրորա»՝ հայտնի են $ 1 մլն դրամաշնորհի հավակնորդները

0
«Ավրորա»՝ հայտնի են $ 1 մլն դրամաշնորհի հավակնորդները

Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները ներկայացրել են այն կազմակերպություններին, որոնց նրանք կցանկանային առաջադրել 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի։

«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ու դրամաշնորհը ստացող կազմակերպությունների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին՝ Երեւանում։

Մարգարիտ Բարանկիցեի առաջադրած կազմակերպություններն են

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍԻ ԵՎ ՄԵԾ ԴՔՍՈՒՀՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄ (FONDATION DU GRAND-DUC ET DE LA GRANDE-DUCHESSE DU LUXEMBOURG)

Լյուքսեմբուրգի նորին արքայական մեծություն Մեծ Դքսուհին, լինելով UNICEF-ի «Երեխաների մեծանուն պաշտպանը» (Eminent Advocate for Children), 2009 թվականին այցելել է Բուրունդի եւ ականատես դարձել չափահասների կալանավայրերում պահվող ազատազրկված երեխաների անմարդկային պայմաններին։ Մարգարիտ Բարանկիցեի եւ նրա «Խաղաղության տան» նվիրյալ անձնակազմի գործուն աջակցությամբ՝ կազմակերպությունն օգնել է կալանքից ազատելու Բուրունդիում բանտարկված 600 երեխայի եւ ծառայություններ մատուցել նրանց վերականգնումն ու դեպի հասարակություն վերադարձն ապահովելու համար։ «Ավրորա» մրցանակի օժանդակությունը հիմնադրամին թույլ կտա շարունակել «Խաղաղության Տան» դժվարին գործունեությանը ցուցաբերվող օժանդակությունը, ինչպես նաեւ դրականորեն արձագանքել աջակցության բազմաթիվ այն դիմումներին, որոնք հիմնադրամը մշտապես ստանում է նորանկախ եւ զարգացող երկրներից։

«ԺԱՆ-ՖՐԱՆՍՈՒԱ ՊԵՏԵՐԲՐՈԿ» ՀԻՄԱԴՐԱՄ (FONDATION JEAN-FRANÇOIS PETERBROECK)
 
«Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամը պայքարում է մանկական աղքատության, խտրականության ու անարդարության դեմ՝ առավել ուշադրություն դարձնելով որբերին, լքված կամ տեղահանված երեխաներին եւ նաեւ մանկական շահագործումից, հակամարտություններից կամ աղքատությունից տուժած մանուկներին։ 2006 թվականին հիմնադրվելուց ի վեր «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամն օգնություն է տրամադրել ավելի քան երեսուն նախագծերի ամբողջ աշխարհում։ Դրանցից առաջինը Բուրունդիում Մարգարիտ Բարանկիցեի «Խաղաղության տունն» էր։ Հիմնադրամն օժանդակել է նաեւ նրա REMA հիվանդանոցի կառուցմանն ու գործունեությանը։ «Ավրորա» մրցանակի օժանդակությունը հիմնադրամին թույլ կտա շարունակել աջակցել «Խաղաղության Տանը» եւ Բուրունդիի փախստականների երեխաների հետ վերջինիս աշխատանքներին, ինչպես նաեւ INUKA կոչվող նմանատիպ մեկ այլ նախաձեռնության, որը գործում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում։

«ԲՐԻԴԵՐԼԵԽ ԴԵԼԵՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ, ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ (FONDATION BRIDDERLECH DEELEN LUXEMBOURG)
 
«Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամը Լյուքսեմբուրքի կաթոլիկ օգնության գործակալությունն է։ 50 տարի շարունակ հիմնադրամը պայքարել է աղքատության ու անարդարության դեմ եւ աջակցել կարիքի մեջ գտնվողներին՝ անկախ կրոնից, ազգությունից ու սեռից։ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի եւ Ասիայի տեղական գործընկերների հետ միասին «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամն աշխատում է հանուն հասարակության ընչազուրկ անդամների կենսապայմանների կայուն բարելավման։ «Ավրորա» մրցանակի օժանդակությունը «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամին թույլ կտա տարածելու ցուցաբերվող աջակցությունը չքավորների օժանդակության այլ նախագծերի վրա եւս։

Թոմ Քաթինայի առաջադրած կազմակերպությունները

ԱՖՐԻԿՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (AFRICAN MISSION HEALTHCARE FOUNDATION, AMHF)

Աֆրիկյան առաքելությունների առողջապահական հիմնադրամն աջակցում է Աֆրիկայով մեկ գործող առաքելությունների հիվանդանոցներին, որոնք ապահովում են մայրցամաքում հասանելի բուժօգնության մոտ մեկ երրորդը։ Հիմնադրամի աջակցության շնորհիվ հնարավոր է լինում տարեկան ընդունել մոտ 70,000 հիվանդի եւ կատարել մի քանի հազար վիրահատություն, պայքար տանել մալարիայի դեմ, ապահովել ՁԻԱՀ-ով հիվանդների խնամքն ու աջակցությունը, տրամադրել առաջին բուժօգնություն, վերահսկողություն հղիության եւ ծննդաբերության ընթացքում, իրականացնել ընդհանուր եւ մանկաբարձական վիրահատություն։ 2013 թվականից սկսած՝ հիմնադրամը ստանձնել է նաեւ Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի օժանդակությունը։ «Ավրորա» մրցանակի օժանդակությունն Աֆրիկյան առաքելությունների առողջապահական հիմնադրամին թույլ կտա օգնության ձեռք մեկնել հանուն հիվանդների եւ ընչազուրկների բարօրության պայքարող այլ հերոսների եւս, ինչպես նաեւ իրականացնել կայուն եւ որակյալ բուժծառայություն մատուցելու համար անհրաժեշտ հիմնարար բարեփոխումներ։

ԿԱԹՈԼԻԿ ԲՈՒԺԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ (CATHOLIC MEDICAL MISSION BOARD, CMMB)

Կաթոլիկ բուժառաքելության խորհուրդը հավատի վրա հենված միջազգային հասարակական կազմակերպություն է, որը մարդասիրական եւ զարգացման երկարաժամկետ օժանդակություն է տրամադրում աղքատությունից, եւ հատկապես խտրականությունից ու բուժօգնության անհավասար հասանելիությունից տուժած համայնքներին։ «Ավրորա» մրցանակի օժանդակությունը Կաթոլիկ բուժառաքելության խորհրդին թույլ կտա միջոցներ ուղղել «Գթության Մայր» հիվանդանոցի ենթակառուցվածների զարգացմանն ու անձնակազմի մասնագիտական վերապատրաստմանը, ինչպես նաեւ ավելի մեծ թվով Առաջին բուժօգնության համալիր փաթեթներ (Interagency Emergency Healthcare Kit) մատակարարել բժիշկ Քաթինային՝ իր այցելուների համար։ Դա նշանակալի օգնություն կլինի, քանի որ փաթեթներից յուրաքանչյուրը պարունակում է բոլոր անհրաժեշտ պարագաները 10,000 հոգու եռամսյա բուժսպասարկումն ապահովելու համար։ «Ավրորա» մրցանակի դրամաշնորհի մի մասը կուղղվի նաեւ Աֆրիկայի ամենահեռավոր եւ չսպասարկվող գյուղական շրջաններում միսիոներական հիվանդանոցներ ստեղծելուն։

ԷԼ-ՕԲԵՅԴԻ ԹԵՄ

Էլ-Օբեյդի թեմն աշխարհի ամենամեծ Կաթոլիկ թեմն է եւ տարածվում է մոտ 340,000 քառ. կմ տարածքի վրա։ 2008 թ. թեմը հիմնել է «Գթության մայր» հիվանդանոցը, որում բացման օրից ի վեր բուժում է ստացել ավելի քան 200,000 հոգի։ Դոկտոր Թոմ Քաթինան այդ հիվանդանոցում աշխատանքի է անցել ամենասկզբից եւ չնայած 2011 թվականի հունիսին սկսված քաղաքացիական պատերազմին՝ մինչ օրս մնում է այնտեղ։ Թեմն իր գործունեությունն ու միսիաների (ներառյալ «Գթության մայր» հիվանդանոցը) աշխատանքը ապահովում է դոնորների նվիրատվությունների շնորհիվ։

Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի առաջադրած կազմակերպությունները

ԿԱԽՅԱԼ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏ (BONDED LABOUR LIBERATION FRONT, BLLF)

Սայիդա Ղուլամ Ֆաթիման ղեկավարում է Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատ» կազմակերպությունը, որն ազատագրել է աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող 80.000 մարդու, այդ թվում՝ 21,000 երեխաների։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում ըստ էության հարկադրված են աշխատել ծայր աղքատության եւ հաճախ նաեւ դաժան պայմաններում։ «Ավրորա» մրցանակը թույլ կտա կազմակերպությանը շարունակել մարդկանց եւ հատկապես երեխաների՝ ստրկությունից փրկելու իր առաքելությունը։
 
ՊԱԿԻՍՏԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (HUMAN RIGHTS COMMISSION OF PAKISTAN, HRCP)

Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովը հիմնվել է 1987 թվականին՝ աստիճանաբար դառնալով երկրի ամենաազդեցիկ կառույցը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հանձնաժողովը գործում է անչափ դժվարին պայմաններում՝ ենթարկվելով մշտական սպառնալիքների նրա գործունեությանը հակազդող ուժերի կողմից։ Մարդու իրավունքների հիմնախնդիրների մեծ շրջանակում կազմակերպությունն առավելապես կենտրոնանում է ամենախոցելի խմբերին սպառնացող խնդիրների վրա, ինչպիսիք են կրոնական փոքրամասնությունների հետապնդումը, արտադատարանային սպանությունը, բռնի աշխատանքը եւ կանանց կարգավիճակը։ «Ավրորա» մրցանակը կարող է մեծապես օգնել Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովին՝ ավելի լավ կազմակերպելու իր գործունեությունը եւ բարելավելու հասարակության խոցելի հատվածների իրավունքների պատշպանությունը։
 
Թրոքըրը Ինթերնեշնլ (Trócaire International)

Թրոքըրը Ինթերներշնլը, որն Իռլանդիայի առաջատար զարգացման կազմակերպություններից է, մոտ քառասուն տարի է արդեն, ինչ գործում է նաեւ միջազգային ասպարեզում՝ աջակցելով ծայրաստիճան աղքատության մեջ ապրող մարդկանց եւ հնարավորություն ընձեռելով նրանց դառնալու սեփական կյանքի տերն ու ազատվելու անարդարությունից եւ բռնաճնշումներից։ Իբրեւ Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցու արտասահմանյան զարգացման գործակալություն՝ Թրոքըրըն (որ նշանակում է «կարեկցանք») գործում է Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի մոտ քսան երկրներում։ Թրոքըրըն օգնել է Ֆաթիմային ստեղծել Ազատության կենտրոններ, որտեղ բանվորներն ստանում են բուժօգնություն, կրթություն, ֆիզիկական պաշտպանություն, իրավական օժանդակություն, ինչպես նաեւ ծանոթանում իրենց իրավունքներին։ «Ավրորա» մրցանակը մեծապես կօժանդակի Թրոքըրըին՝ շարունակելու իր գործունեությունը Պակիստանում ստրկությանը վերջ տալու ուղղությամբ։

 Հայր Բերնարդ Կինվիի առաջադրած կազմակերպությունը

ԿԱՄԻԼԼԻԱՆՆԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (L'ORDRE DES SERVITEURS DES MALADES, ORDRE DES CAMILLIENS)

Միաբանությունը հիմնադրվել է 1586 թվականին Սուրբ Կամիլլուս դե Լելիսի կողմից։ Աշխարհում այն ներկայումս հայտնի է իբրեւ Կամիլլիանների միաբանություն։ Կամիլլիաններն ունեն մոտ 1,200 անդամ, որոնք գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Իրենց առաքելությանը հավատարիմ՝ նրանք առանձնահատուկ կարեւորություն են տալիս հիվանդների խնամքին, նույնիսկ եթե դա սպառնում է իրենց իսկ կյանքին։ «Ավրորա» մրցանակը թույլ կտա նրանց օժանդակել բժշկական նոր ծառայությունների ստեղծմանն ու տեղական կադրերի վերապատրաստմանը, ինչպես նաեւ ֆինանսավորել Աֆրիկայի տարածքում գործող մի շարք այլ նախագծեր։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Услугами и сервисами mos.ru москвичи воспользовались 4 миллиарда раз


Спорт в России и мире
Москва

"Динамо" обыграло "Балтику", дважды забив в компенсированное время


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Арина Соболенко

Соболенко испытала проблемы после снятия Рыбакиной с турнира в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Озоновые Дыры: Вызов современности, Взгляд Романа Терещенко





Путин в России и мире
Москва

Путин и Пашинян согласовали вывод пограничников РФ из некоторых областей Армении


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Святая миссия русского солдата


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Регистрация Актеров в Сервисах Кастингов для получения Ролей в Фильмах, Сериалах, Рекламных съемках.



Москва

Глава Чечни сообщил, что власти Гвинеи-Бисау пообещали в ее столице построить проспект Ахмата-Хаджи Кадырова

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net