Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Апрель
2016

Արսեն Կարապետյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը

0
Արսեն Կարապետյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը

Ինչպես գիտենք, սփյուռքի ուժը աննկրագրելի անհրաժեշտ ուժ է ոչ միայն հայի, այլև աշխարհին հայտնի այլ բոլոր ազգերի համար, որոնք կյանքի ստեղծված տարբեր   խնդիրների պատճառով, քամուց քշված տերևների նման, հաստատվել են իրենց հարենիքին թե՛ մոտիկ, թե՛ հեռու այլ հյուրընկալողների մոտ: Եվ անգամ անզեն աչքով և ամենաթույլ դատողությամբ կարելի է հաստատակամ ասել, որ մայր պետության հետ կապերի ամրապնդման խնդիրը տվյալ պարագայում գալիս է առաջին պլան:

Երկրից դուրս գտնվելով, ապրելով այլ մշակույթի, լեզվի և դավանանք կրողների մեջ` սփյուռքի համար առավել մեծ դժվարութունը` իրենց ազգային ինքնությունը լիովին պահպանելու, իրենց սերունդներին իսկական հայ մեծացնելու և դաստիարակելու, ժամանակի ընթացքում այլ ազգի հետ չձուլվելու, նրանց արժեքները սեփականը չդարձնելու և նրանց բարքերին չհարմարվելու խնդիրն է: Այդ խնդիրները կանխելու կամ գոնե հնարավոր բացասական ազդեցությունները նվազեցնելու միակ ձևն է հայրենիքի հետ մշտական սերտ կապի պահպանումը:

Հայը, իր ողջ պատմության մեջ, ունեցել է ամենապայծառ և լուսավորից մինչև խավարի մեջ մուգ մառախուղով պատված էջեր: Առավել քան մեկ դար առաջ արնախում ոճրագործները փորձեցին բնաջնջել հային, հայրենազրկել, բայց հայը փյունիկի պես հարություն առավ, վերընձյուղվեց սփյուռքյան  համայնքներում, կերտեց անխախտ պետականություն Հայաստանում և Արցախում՝ իր հոգում մշտապես պահելով Էրգիրը վերադարձնելու, միացյալ և անկախ մեկ միասնական Հայաստան ստեղծելու վառ տեսլականը: Եվ ի տարբերություն շատ-շատ այլ ազգերի, որոնք իրենց պետականությունը կորցնելուց հետո ձուլվել են այլ ազգերի հետ՝ աշխարհի քարտեզի վրա թողնելով լոկ մի հիշողություն իրենց մասին, հայը՝ որպես մարդկային անկոտրում ոգու և ուժեղ խառնվածքի արտահայտում, կարողացել  է ելք գտնել անգամ ամենաբարդ և անհուսալիության եզրին հասած իրավիճակներից՝ մինչև առ այսօր կերտելով իր ճանապարհը դեպի ավելի հուսալի, ավելի ապահով և ավելի բաղձալի հայրենք՝ ճիշտը իր ոգում կրելով:

Սեփական լեզվի առկայությունը առաջին հանգամանքներից մեկն է, որ նպաստում և պահպանում է հային որպես իսկական հայ և հարատև կապ է ստեղծում հայրենիքի և սփյուռքի միջև: Մեզ համար դա հայի պահպանման հիմնական ուղղությունն է, որը ստիպում է հային հայ մնալ թե՛ անգլախոս, թե՛ ռուսախոս և թե՛ արաբախոս հասարակություններում՝ դարերով ապրելով նրանց մեջ: Մշակույթը ինքնին լեզվին համարժեք է ազգի դեմքի արտահայտման հարցում՝ դա լեզուն է, որը չեն լսում, այլ զգում են: Պատահական չէ, որ դարեր շարունակ նվաճողները, վերջերս՝ թուրքերը, փորձել են իրենց հնարավորությունների չափերով ավերել, վերացնել և պղծել հայկական մշակութային մեծ նշանակություն ունեցող արժեքները՝ գիտակցելով, որ դրանց բացակայությունը կարող է սեպ խրել հայի ինքնության ճանաչման մեջ:

Գաղտնիք չէ, որ հաղթանակին հասնելու և դժվար պահերին ազգին ոգեկոչողը դա տվյալ ազգի հավատն է՝ կրոնը: Հայերը, լինելով առաջինը, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, դեռևս 301 թվականին, ստեղծեցին մի հզոր զենք, որը հետագայում նպատակաուղղվելու էր թե՛ ազգի միասնականության ամրապնդմանը և թե՛ դարերի ընթացքում դժկամ ճակատագրի արժանացրած արհավիրքների դեմ մաքառելուն: Դա այնքան հզոր զենք էր, որի պահպանումը հային ստիպել է զգալ ուժգին ցավեր, բայց և երբեք հայի մտքով չի անցել այն բաց թողել՝ տրվելով այդժամյա թվացյալ հեշտ կյանքին: Շատ են փորձել խլել այդ զենքը հայի ձեռքից՝ հասկանալով, որ այդ զենքի առկայության դեպքում, հայի միասնությունը և ամուր ոգու արտահայտումը ուղղակի՝ մթում շողացող լուսնի նման տարբեվելու է բոլորից:

Համեմատելով սփյուռքը 20 տարի առաջ և հիմա կնկատենք, որ հայերն իրենց համախմբվածությամբ և մեկը մյուսին օգնելու պատրաստակամությամբ չեն զիջում աշխարհում մեզ հայտնի և ոչ մի ազգի, ինչը համեմատելուց հետո ավելի ակնհայտ է դառնում: Մերօրյա սփյուռքը սերտ կապի մեջ է հայրենիքի հետ և ամեն կերպ փորձում է իր օգնության ձեռքը մեկնել իր հայրենիքին՝ դրանով ևս մեկ անգամ ցույց տալով հայի ոգում հաստատված՝ ադամանդի փայլին իր մաքրությամբ ոչնչով չզիջող արժեքները: Վերջերս աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի կողմից կազմակերպած բազմահազարանոց ցույցերը, բողոքի ակցիաները՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից կատարված լայնածավալ ռազմական գործողությունների, դրա վառ վկայություններն են:  Հայի սրտում ի սկզբանե դաջված է Հայաստան բառը, որը և իր հողի վրա միշտ տեղ է պահում և պատրաստ է գրկաբաց ընդունել իր կարիքը զգացող յուրաքանչյուր սփյուռքահայի, ինչի և վառ ապացույցը եղավ՝ վերջերս, Սիրիայում տեղի ունեցած շատ ողբերգալի իրադարձությունների արդյունքում հազարավոր հայերի ներհոսքը Հայաստան, որոնք և այն լքել էին հարյուրավոր տարիներ առաջ՝ կյանքի ստեղծած դժվարությունները հաղթահարել չկարողանալու պատճառով:

Վերոնշվածից հասկանալի է, որ սխալ կլինի առանձնացնել լեզուն կամ անկախ պետականություն ունենալու հանգամաքը և վերագրել նրան որպես մեզ միավորող: Ճիշտ է, սկզբից միավորողը չի եղել քրիստոնեությունը, բայց եղել է հզոր պետականություն ունենալու և ստեղծված մշակույթի՝ իրենից մեծ արժեք ներկայացնելու հանգամանքը, հետագայում չի եղել պետականություն, բայց եղել է լեզվի և դավանանքին խորապես նվիրվածության հանգամանքը: Մեր օրերում՝ ունենալով թե անկախ պետակություն, թե սեփական լեզու և մշակույթ, թե քրիստոնեություն՝ որպես պետական նվիրյալ դավանանք մեր միասնականության ուժը պետք է լինի դրանց ամբողջի մեջ և դրանց՝ միմյանց փոխլրացման մեջ:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о работе хаба молодежного предпринимательства


Спорт в России и мире
Москва

Ход конем. В Москве на Гоголевском бульваре открылся летний шахматный клуб


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Мирра Андреева обыграла представительницу Франции Грачеву на "Ролан Гаррос"


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Глава "Рексофт" - в топ-100 отечественных ИТ-лидеров





Путин в России и мире
Москва

Путин прислал траурный венок на похороны полярника Чилингарова


Лукашенко в Беларуси и мире
Минск

Прямое авиасообщение открыли между Ульяновском и Минском




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

СК заинтересовался Макаревичем* после разговора с "Зеленским" и слов о концерте в Киеве


Навальный в России и мире
Москва

В Москве и Новосибирске задержали четырех сторонников Алексея Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Певец

Певец Прохор Шаляпин назвал Кадышеву и Бабкину самыми богатыми артистками России



Москва

Суд оправдал пятерых участников «ЕНОТ», которых обвиняли в нападениях и кражах

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net