Երեւանում Լռության երթ անցկացվեց
Երթը մեկնարկեց ժամը 19:00-ին՝ աղոթքով: Երթի մասնակիցները Երեւանի Ստ. Շահումյանի անվան հրապարակից մոմերով եւ ծաղիկներով լուռ քայլեցին դեպի Եռաբլուր, որտեղ իրականացվեց խորհրդանշական մոմավառություն։
Երթի անցկացման նախաձեռնությունը մի խումբ քաղաքացիների էր, որոնք այս կապակցությամբ հանրային միջոցառման էջ էին բացել Facebook-ում: