Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Апрель
2016

Լիանա Առաքելյան. Մենք հաղթել ենք․ օգնենք մյուսներին էլ հաղթել

0
Լիանա Առաքելյան. Մենք հաղթել ենք․ օգնենք մյուսներին էլ հաղթել

Ամեն հաղթանակ չէ, որ բարի է, բայց ամեն բարի հաղթանակ է...

Եվ ուրեմն թնդանոթներն ու նռնակները չեն կարող ժողովուրդներ սպանել, հրացանները չեն կարող մարդկանց կոտրել, տանկերը չեն կարող բարությանը ծնկի բերել…:

Ու գիտե՞ք, ես ձեզ մի կարևոր բան ունեմ ասելու. ձեզ խաբել են, այո՛, խաբել են ասելով, թե մեզ սպանել են: Չհավատա՛ք: Նկարնե՞րն եք տեսել. փակեք աչքերը: Հրացանների կրակո՞ցն եք լսում. Ականջները փակեք: Մարդասպա՞նն է ասում, թե ինչպես է սպանել, բացատրո՞ւմ է, նկարագրո՞ւմ: Աչքերի՜ն նայեք: Նրա աչքերից ձևական հաղթանակն է հոսում, բայց ինքն էլ գիտի, որ իր ունեցածը իրեն հաղթանակ անվանող ագահությունն է, սնապարծությունը, անզորությունը, հուսահատությունը, բայց ո՛չ, հաստատ ոչ հաղթանակը: Մարդասպանը բերանն է բացում ու ուզում ներողությո՞ւն խնդրել: Թույլ չտա՜ք նրան: Որովհետև նա մեզ չի հաղթել, իր ձեռքերով է հաղթանակը մեզ նվիրել:  

Մենք հաղթել ենք, պարզապես մարդասպանը դեռ չգիտի: Մենք հաղթել էինք դեռ այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը մտածում էր թե պարտվել ենք: Մենք հաղթում էինք այն ժամանակ, երբ թշնամու գնդակի պատասխան գնդակը չէինք իջեցնում մայրերի ու երեխաների վրա, հաղթում էինք երբ նենգության առաջ աղոթքով էր լցվում օդը, ու նույնիսկ հաղթում էինք այն ժամանակ, երբ աղոթքը կիսատ էր մնում:

Օդը դեռ աղոթքով է լցված, ձեռքերը դեռ վերև են պարզվում, ու աղոթքներ կան, որ նորից կիսատ են մնում: Բայց մենք նորից շարունակում ենք հաղթելը: Հաղթում ենք, որովհետև հայ խաղաղապահները Աֆղանստանում են, հայ փրկարարները՝ Վանում, հայ գիտնականը, զինվորը, ուսանողն ու աշակերտը, բժիշկը, ուսուցիչը իրենց տեղում են: Պատերազմական «պատրա՛ստ» ու «առա՜ջ» հրահանգները պետք չեն ու երբեք էլ պետք չեն եղել տեղում լինելու համար: Մեր Հայրենիքը միշտ էլ սկսվել է յուրաքանչյուրիցս:  Միշտ էլ մի հոգով է սկսվում Հայրենիքը ու ձգվում է տարածություններով, ժամանակներով, սահմաններով ու սահմաններից դուրս: Ձգվում է բակում նարդի խաղացող պապիկից մինչև համալսարանում հետազոտություն անող ուսանողը, արևածաղիկ վաճառող տատիկից մինչև առաջին քայլերն անող մանուկը, առավոտյան «կարի մեքենա սարքե՜մ» գոռացող անծանոթից (ձեզ թվում է ստո՞ւմ եմ, բայց այդ անծանոթի ձայնն ինձ արդեն ծանոթ է դարձել) մինչև գիտական նոր հայտնագործություն արած երիտասարդը, ձգվում է Բոլորից դեպի Բոլորը, ինձանից քեզ է ձգվում, դու-ից՝ ձեզ, ձեզ-ից՝ մեզ:

Միշտ էլ մի հոգով է սկսվում Հայրենիքը ու չի ավարտվում: Չի ավարտվում, որովհետև ես տեղում եմ, եղբայրս առաջնագծում՝ իր տեղում է, «կարի մեքենա սարքե՜մ» գոռացող անծանոթը շարունակում է ամեն առավոտյան մեզ արթնացնելը, պապիկները շարունակում են նարդի խաղալիս մեկը մյուսին մարս անելը, ուսանողը նորից շարունակում է դաս սովորելը, մյուսը՝ չսովորելը, բակի մոտ մեկ-մեկ նորից աղբ է հավաքվում ու մաքրողն էլի ասում է արդեն ծանոթ դարձած «էսօր մեջքս ցավում է, էս հատվածը չեմ մաքրի» արտահայտությունը, աղջիկը շարունակում է նույն սիրով սիրելը, տղան՝ նույն սիրո համար է հպարտ կանգնում առաջնագծում, Երևանում թանկարժեք մեքենաներն ավելանում են, սրճարանները հաճախորդների պակաս չունեն, փողոցում էլի սելֆի անող կամ էլ ականջակալներով երաժշտություն լսող մարդիկ են…: Նույն մարդիկ, որոնցից սկսվում է Հայրենիքը:

Միշտ էլ մի հոգով է սկսվում Հայրենիքը, ու չի վերջանում: Չի վերջանում, որովհետև մենք շարունակությունն ենք: Շարունակությունն ենք կիսատ թողնված կյանքերի...:  






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Начался прием заявок на конкурс грантов для социальных НКО


Спорт в России и мире
Москва

Чемпионат по служебному биатлону состоялся в столичном главке Росгвардии


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Александр Зверев

Александр Зверев: «Сказал себе, что хочу стать примером для подражания. Я больше не ломаю ракетки, почти не получаю предупреждений»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.





Путин в России и мире
Москва

Песков рассказал об обсуждении Путиным и Си Цзиньпином вопросов энергетики


Лукашенко в Беларуси и мире
Минск

Прямое авиасообщение открыли между Ульяновском и Минском




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

МИД РФ: Зеленский умолял лидеров СНГ приехать в Швейцарию


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Ивлеева

Хозяйка «голой» вечеринки Анастасия Ивлеева открывает в Москве азиатский ресторан



Москва

Alex Villas Group: «Мы стремимся стать компанией №1 в сфере недвижимости в Азии»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net