Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Апрель
2016

Լալա Բադոյան. Երկրորդ շանս, կամ ո՞ւմ է պատկանում հայկական աշխարհը

0
Լալա Բադոյան. Երկրորդ շանս, կամ ո՞ւմ է պատկանում հայկական աշխարհը

Հայի հայրենիքը աշխարհն է, Հայաստանը՝ հայրենիք-հանգրվանը: Ու էական չէ՝ այն մի կաթիլ է, թե ծովից ծով: Դարերի կայուն համաչափությունը թույլ է տալիս համոզված լինել, որ մեր գոյության ակունքներից մենք ապրել ենք՝ մեր մեջ ունենալով պայքարի ու պատերազմի անհանգիստ ալիքը: Ու հենց այս մղումով էլ պատերազմի հարածուփ ալիքի հետ մեր մեջ ծփում է նաև անկախության անկոտրում ձգտումը: Մենք հանդուրժող ենք, համբերատար, խաղաղասեր, բայց ոչ երբեք ստրուկ: Անկախությունը տրոփում է մեր մեջ: Միայն ակունքներին նայելով՝ մենք դա կհասկանանք. Հայկ Նահապետը ոչնչից չվախեցավ և տուրք տալով իր ներքին անկախության ձգտմանը՝ իր գերդաստանով հեռացավ այլ բնակավայր՝ չենթարկվելով Բելին: Զարմանալ կարելի է այն ներքին խաղաղությամբ ու համբերատարությամբ, որ կրում ենք մեր մեջ: Դարեր շարունակ պետություն չենք ունեցել, բայց միևնունն է, չենք ստրկացել. եղել ենք հպատակ, բայց ոչ երբեք ստրուկ: Մենք միշտ էլ գիտակցել ենք մեր առավելությունը, մեզ «հպատակողի» նկատմամբ:

Բացվելու ու փակվելու, անկախանալու ու տրվելու հարափոփոխ ձգտումները մեզանում ազգային հոգեբանության բաղադրիչ են՝ սկսած հայից, մինչև հայություն՝ դառնալով սերտաճած հայկականություն: Հակադրությունների մի ամբողջ շղթա է միավորում հայ ժողովրդին՝ տարօրինակ, բայց մարմին առած. ատելություն միևնույն երևույթի նկատմամբ և նույն պահին նաև խորը պատասխանատվություն, սեր մյուս երևույթի նկատմամբ, բայց մերժում՝ ըստ պահի թելադրանքի:

Ժամանակի սահուն ընթացքին մեջ ճակատագրապաշտ ազգ ենք. սիրում ենք այսուայն կողմ նայել ու լայն հնարավորություններ տալ օտարին՝ մեր ճակատագիրը տնօրինելու՝ խոր համբերությամբ, սպասումով: Բայց երբ ահագնանում են ժամանակի զարկերը, մենք միշտ պատրաստ ենք խլել մեր ճակատագրի իրավունքը, հատկապես խլել՝ աչքերի մեջ նայելով ու առանց քսու բացատրության: Սակայն նորից հանձնելու պատրաստակամությամբ: Այսպիսին է հայ ազգը, այսպիսին է յուրաքանչյուր հայ, ու սա է միավորում մեզ՝ գիտակցված, բայց անգիտակցականում ապրող այս մշտակա մղումը:

Հայկական աշխարհը չի կարող չլինել: Այն կա գիտակցված, անգիտակցական և ենթագիտակցորեն: Այն ժամանակի երակներում է: Ի վերջո՝ հայը չի կարող ուրանալ ինքն իրեն: Նորից տարօրինակ ենք: Հայը կարող է ատել հային հայրենիքում, բայց աստվածացնել օտար հողի վրա: Գուցե «արքաարշակյան» առասպելախառն բարդույթ է՝ օտար հողի վրա մեզ թույլ ենք զգում  և նեցուկ ենք փնտրում: Իսկ երբ հանդիպում են երկու հայ, հայկական աշխարհը սկսում է տրոփել, հոսել, լուսավորվել, հյուսվել ու ապրել, տնօրինվել հենց այդ երկու հայի գիտակցությամբ: Որպես անկախ պետություն, որպես «մենք մեր գլխի տեր»՝ մեզ տրվել է երկրորդ շանսը, բայց հազարապատկվում են այդ շանսերը, երբ ստեղծվում ու ծնվում են հայկական աշխարհները: Հնարավորությունները պետք է օգտագործել բաց աչքերով ու արթուն մտքով, այլապես դրանք իմաստազուրկ են:

Հայերիս այս աշխարհում շատ բան է միավորում՝ կրոնը, լեզուն, մշակույթը, հայրենիքը; Բայց շատ հաճախ կա մեկը և չկա մյուսը: Իսկ այդ դեպքում պատկանելությունն ինչպե՞ս է որոշվում: Որոշիչը հայկական աշխարհի անտես ծնունդն է, որ ի հայտ է գալիս, երբ հանդիպում են երկու հայ: Աշխարհ, որտեղ մենք միշտ պահանջատեր ենք, որտեղ մենք միմյանց նայում ենք խոժոռ հայացքով, և աշխարհ, որտեղ ցանկացած լարված իրավիճակում մենք մեր խոժոռ հայացքը ամուր բռունցքի հետ դարձնում ենք դեպի թշնամին՝ կրելով մեր մեջ հայ լինելու պատասխանատվությունը:

Աշխարհում հայ լինելը, ինչ խոսք, նաև հնարավորություն է, բայց որը բխում է անհատ հայից, որը արվեստագետ է, գիտնական, և կամ մեծահարուստ բարերար: Մեր հին ազգ լինելը, թողած պատմական անհերքելի փաստերը, բացի երբեմնակի ճանաչողությունից ու գեղեցիկ խոսքերով զարդարված դափնիներից, այլ բան չեն տալիս, կամ հազվադեպ են տալիս: Իսկ շատ բաներով մենք պարտական ենք հենց Սփյուռքին, որը «կայացավ» բռնաբարության արդյունքում: Այստեղ էլ հային բնորոշ սպասման ու համբերոտարության արդյունքում աշխարհում ձևավորվեցին հայկական աշխարհներ: Այս աշխարհները ապրելու են, լինելու են քանի դեռ կա հայկական գիտակցությունը հայկական գենով, լինելու են և՛ տասը, և՛ քսան, և՛ երեսուն տարի հետո: Համարյա մեկ դար է անցել շահնուրյան ահազանգից: Եվ այն էլ այն ժամանակներում, երբ հայն օտարության մեջ գոյության խնդիր ուներ և բնության մղիչ ուժով պատրաստ էր ամեն ինչի՝ նախ մարդ-հային փրկելու, հետո՝ ազգ-հային: Այն ատէն հայը օտարութեան մէջ ապուրի կը նմաներ՝ որպէս համաձույլ զանգուած, իսկ այժմ աղցանի կը նմանի, որտեղ հայը հայ է, օտարն՝ օտար, այսինքն՝ մեկ ափսեի մեջ ամեն մեկն առանձնանում է իր տեսակով: Եվ եթե փոքր-ինչ կենցաղային մեկնաբանությամբ՝ օրհասական տարիներին ապուրից կարողացանք վերածվել աղցանի, ի՞նչն է այսօր մեզ խանգարում օտարության մեջ պահպանել մեր «աղցան» կարգավիճակը: Նախևառաջ մենք ենք ինքներս մեզ խանգարում, մեր ընկալումն ու գիտակցումը հայ-ի նկատմամբ:

Տեղային հայրենասիրությունը չափազանց խորն է մեր մեջ: Սա սկսվում է անգամ հայաստանյան գյուղերից: «Այստեղացի» գյուղացին իրեն հստակ առանձնացնում է «այնտեղացի» գյուղացուց՝ ընդգծելով իր անիմանալի և իրականում բացատրություն չունեցող առավելությունը: Սրա ծիլերը, թերևս, մեր մեջ ապրող անկախության ձգտումն է, մեզ առանձնացնելու, անհատականացնելու չգիտակցված մղումը: Հարևան-դրկից կոնցեպցիայից սկիզբ առնելով՝ այս երևույթը տարածվում է մինչև հայ և սփյուռքահայ հստակ դիրքորոշումը: Մեզ միավորում են նյութական հսկայական ժառանգություն, մշակութային անգնահատելի արժեքներ, և իհարկե, միմյանց մերժելու թավ գիտակցումը: Հանդիպում են երկու հայ և ստեղծում հայկական աշխարհ, որը միավորման արդյունք է, բայց նաև հակասության հանգրվան: «Որտեղի՞ց ես»՝ հնչում է այդ նորաստեղծ աշխարհից: Յուրաքանչյուր հայ իր հայրենիքի նյութական արժեքների կրողն ու տնօրինողն է, ժառանգորդն ու ժառանգողը, բայց մեզ պետք է միավորի նաև միասնական գիտակցուը առ այն, որ հայը նույն հայն է, լինի նա «աղցանի միջի, թե հողին կպած, պոկված ու գետնին նետված, թե մաքրամքուր վիճակում սեղանին դրված»: Եվ «որտեցի՞ց ես» հարցը մեկ պատասխան պետք է ունենա՝ «հայ եմ»: 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Начался прием заявок на конкурс грантов для социальных НКО


Спорт в России и мире
Москва

Генпрокуратура потребовала передать государству велотрек с Олимпиады-80


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Главный русский теннисист заставил Париж аплодировать ему стоя. Что удалось Осьминогу Медведеву?


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.





Путин в России и мире
Москва

Песков: Москва и Пекин намерены продолжать диалог по поставкам газа


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Генерал КГБ»: Лукашенко на закрытом совещании объявил, что скоро вступит в войну




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский признал, что у солдат ВСУ едет крыша, и попросил "психиатрического подкрепления"


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Виктор Цой

«Я жертва, пострадавшая». Полина Гагарина выступила с громким заявлением. Фигурируют Цой и Кормухина



Москва

Ситуация под Авдеевкой на сегодня. Карта боевых действий на 4 июня 2024. ВС РФ берут Яснобродовку в клещи

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net