Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Апрель
2016

Լիանա Հակոբյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը

0
Լիանա Հակոբյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը

Ամեն տարի մի օր մեր երկրի երկնակամարը մռայլ է. այն լաց է լինում, սգում է իր ազգի ողբերգությունը: Իսկ իմ ու քո ազգը արդեն հարյուր տարի հարգում և կռիվ է տալիս: Կասես՝ ի՞նչ է հարգում կամ ինչի՞ համար է կռիվ տալիս: Ես էլ կասեմ. իմ ու քո ազգը հարգում է այն անմեղ մեկ ու կես միլիոն հայի հիշատակը, որոնք անմարդկայնորեն սպանվեցին հարյուրամյակ առաջ: Եվ կռիվ է տալիս արդարության վերականգման համար: Է՜, թոռնիկս, շատ դժվար ժամանակներ էին, ոչ ոք չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Կարծես հայկական երկնակամարը անհասկանալի պատճառներով փուլ էր գալիս: Նույնիսկ մեր ղեկավարները չէին հասկանում եղելությունը: Հիմա կհարցնես՝ ինչու՞ չէին հասկանում: Պատճառը պարզ է: Նրանք արդեն անզոր էին հասկանալու, առավել ևս պայքարելու, քանի որ նրանց թևերը կտրել էին: Չէ՞ որ նրանք էլ մեր թևերն էին: Մեր հայրերը, եղբայրներն ու ընկերները այլևս մեզ հետ չէին: Թշնամին կատաղած հողմի նման կուլ էր տվել նրանց և քիչ-քիչ մոտենում էր մայրերին, մանուկներին և ծերերին՝ այդ թույլ ու փխրուն էակներին: Քիչ ուշ հասկացանք, որ այդ պատուհասի միակ պատճառը մեր հայ լինելն էր: Մենք խանգարում էինք ոմանց, մենք նրանց նախանձն ու զայրույթն էինք առաջացնում մեր գոյությամբ, մեր դարերի պատմությամբ և հզորությամբ: Փաստորեն, հզորությունն էլ միանգամից կարող է թուլանալ և կորչել: Բայց մեր դեպքում մի փոքր այլ էր: Մենք թուլացանք, բայց երբեք չոչնչացանք: Արդեն չափից դուրս կլիներ: Շատ ու շատ մայրեր իրենց կյանքի գնով փրկեցին իրենց մանուկներին գազանների ճիրաններից: Շատ ու շատ հայեր խորամանկեցին, շատերն էլ՝ ցիրուցան եղան: Աշխարհիս երեսին տեղ չէր մնացել, որ հայի ոտքը կպած չլիներ: Հայը տառապեց, ողբաց, զգաց մահվան սարսափելի շունչը, տեղահան եղավ… Մեր հայրենիքի արևմտյանը ոչնչանում էր, արևելյանն էլ՝ ազատագրական պայքարներ մղում: Պատկերացնում ե՞ս, իսկ ամենազոր արդարությունն անարդարացել էր: Խիղճը խավարել էր դաժանության հզորությունից: Բոլորը կորցրել էին բարոյականության նորմերը: Չարն ու բարին կարծես զինադադար էին կնքել, ամենասարսափելին այն է, որ գերակշռում էր չարի կշիռը: Կյանքն ու մահը մի ուղով շարժվում էին առաջ: Եվ հետաքրքիրը գիտե՞ս թե որն էր, նրանց սահմանները ջնջվել էին: Խինդն ու վիշտը, երջանկությունն ու դժբախտությունը հավասարվել ու պատուհաս էին դարձել հայ ազգի գլխին: Հայից այլևս հայ չէր մնացել: Նրա երբեմնի հպարտ հայացքը անզորությունից սկսում էր նահանջել` հայտնվելու և իր տեղը այս աշխարհում վերգտնելու անհուն հույսով ու հավատով: Այո՛, ճիշտ լսեցիր, անհուն հույսով ու հավատով: Քանզի այս վեհություններն են, որ առաջնորդել ու պահապան են եղել հային, կյանքի որ դարում էլ լինի, կյանքի որ տարում էլ լինի, կյանքի դժվար թե հեշտ պահին էլ լինի: Ու հավատա՝ տարիներ էր մեզ հարկավոր, միլիարդավոր րոպեներ ու անհամար վայրկյաններ, որ հայի աչքերը չորանային, խոր վերքերը սպիանային և մեծ շուքով տոնվեր հայի՝ հպարտ հայացքի գալուստը: Մենք` այս քարքարոտ երկրի զավակներս, լեռներում ծնված-մեծացած, լեռների թարմ օդով սնված հայերս, չընկճվեցինք և ապացուցեցինք ողջ աշխարհին, որ, եթե ուզում են տեսնել հային ծնկած, պիտի ոչնչից մի աշխարհ կերտեն և հասկանան գինը հզոր մեր նախնյաց: Եվ գուցե այդժամ հենց նրանք ծնկեն դարերով տանջված հայ ազգի առաջ:

-Պապի՛կ, տեսնում եմ, թե ինչքան խորն է մեր վիշտը: Իսկ չկա՞ն հատուկ օգտակար դեղեր մեզ համար: Դե դու էլ հասկացար, թե ինչու ասեցի օգտակար դեղեր:

-Է՜խ, իմ փոքրիկ, այդ դեղերը դեռևս հեռվում գտնվող երազանք են մեզ համար: Մեր վշտերը կթեթևանան այնժամ միայն, երբ հայի աչքերը պայծառ ժպտան, երբ հայի կարոտած աչքերը անհուն հանգստությամբ նայեն Արարատին, երբ հայի անհանգիստ սիրտը հանգստությամբ խոր քուն մտնի և լինի անհոգ՝ վերադարձով ոչ միայն Բիբլիական Արարատի, այլև Վանի ու Դվինի, Կարսի ու Մուշի, Ադանայի ու Անիի:

-Պա՛պ, իսկ մենք՝ մանուկներս կարո՞ղ ենք օգնել, որ այդ դեղերը այլևս հեռվում գտնվող երազանք չլինեն:

-Թոռնի՛կ, եթե դու այս աստիճան խելացի գտնվեցիր և նման հարց տվեցիր, առավել ևս, եթե պատրաստակամ ես թեթևացնելու և հեշտացնելու հայի հոգսերը, հավատա, որ դու ու քեզ նման շա՜տ հայ մանուկներ իզորու են ետ բերելու արդարությունը և հայի՝ հեռվում կորցրած երազանքները: Ես հպարտ եմ, որ հայը ունի քեզ նման ժառանգներ և այժմ առավել վստահ եմ, որ դուք հավերժ կլինեք ձեր երկրի տերն ու տիրակալ:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о волонтерском движении Москвы


Спорт в России и мире
Москва

На Играх стран БРИКС выступят выпускники амурских спортшкол


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Каспер Рууд: «Не буду выступать на турнирах перед «Уимблдоном», но на нем, конечно, сыграю»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Элитная «вторичка» за год подорожала на 19%





Путин в России и мире
Москва

Парадоксы двойного стандарта


Лукашенко в Беларуси и мире
Минск

Рабочий визит в Республику Беларусь совершил воронежский губернатор




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В чем успех визита Зеленского во Францию и почему надо брать Mirage 2000


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анна Нетребко

Заметно похудевшую Нетребко запечатлели в Милане: «Шикарные ножки»



Москва

Прогресс по проекту Амурского ГХК на конец мая 2024 г. превысил 49%

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net