Կարեն Բարսեղյան. Մենք այս ցիկլում այլեւս լուրջ խնդիր չունենք լուծելու
Հայ ֆուտբոլիստները պարտություն են կրել 1:3 հաշվով: Կարեն Բարսեղյանի թիմից միակ գնդակը 11-մետրանոցից խփել է Գոռ Մալաքյանը:
Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանն ասել է, որ եթե իրենց հաջողվեր դիմակայել դանիացիների գրոհներին՝ երեք գոլ բաց չէին թողի:
«Ես գիտեի, որ խնդիրներ ենք ունենալու, որովհետեւ բացի Արթուր Քարտաշյանից մեր մյուս պաշտպանները խաղային պրակտիկայի լուրջ պակաս ունեն։ Մրցաշարային աղյուսակին նայելով՝ մենք այս ցիկլում այեւս լուրջ խնդիր չունենք լուծելու։ Պետք է ուղղակի դուրս գանք խաղադաշտ, ցույց տանք մեր հնարավորությունները, խաղանք հաղթանակի համար»,- Բարսեղյանի խոսքերը մեջբերում է ՀՖՖ-ի կայքը։
Ընտրական 5-րդ խմբում Հայաստանի հավաքականը մեկ միավորով շարունակում է զբաղեցնել վերջին տեղը, իսկ առաջատարը 16 միավորով Դանիան է: