Կարեն Գրիգորյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Վերջին տուրում շախմատիստը ոչ-ոքի է խաղացել Վլադիմիր Բակլանի (Ուկրաինա) հետ: Գրիգորյանը 9 տուրերում վաստակել է 7,5 միավոր ու նվաճել առաջին մրցանակը:
2-րդ տեղը զբաղեցրած պերուացի Խուլիո Ջունիգան նրան զիջել է 0,5 միավոր: Եռյակն էլ եզրափակել է իսպանացի Մանուել Պերեսը կրկին 7 միավորով: