Արոնյանը հավակնորդների մրցաշարում կիսում է 3-4-րդ տեղերը
Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերն է չափել բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Հայ շախմատիստը կրկին վերջինն է ավարտել պարտիան, հինգ ժամ տեւած հանդիպում ի վերջո ավարտվել է ոչ-ոքի:
Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) հաղթել է Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան), Սերգեյ Կարկանինը (Ռուսաստան) ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի (Հոլանդիա) հետ, իսկ Պյոտոր Սվիդլերը (Ռուսաստան)` Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ):
Արոնյանը 5,5 միավոր ունի ու կիսում է 3-4-րդ տեղերը: Առաջատարները 6-ական միավորով Կարյակինն ու Կարուանան են: