Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Март
2016

2-րդ անգամ նույն գետը մտնելիս կամ 15 տարի անց. Վարուժան Սուքիասյան

0
2-րդ անգամ նույն գետը մտնելիս կամ 15 տարի անց. Վարուժան Սուքիասյան

Ընդամենը մի քանի օրից առաջին անգամ գործի մեջ կտեսնենք Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին:

Անցյալում թողնելով նախորդ անհաջող ընտրական մրցաշարը, բազմաթիվ ձախողումներն ու չստացված փորձերը, հավաքականը հերթական անգամ նոր մարզչի հետ կսկսի ամեն ինչ զրոյից:

Սկիզբը բոլոր մարզիչների հետ էլ միշտ խոստումնալից է լինում: Բազմաթիվ հուսադրող ու հեռուն գնացող խոստումներ են լինում, անհաղթահարելի բարձունքներ գրավելու ջանքեր արվում:

 

«Ազգի համար ես ամեն ինչ էլ պատրաստ եմ անել: Մաքսիմալիստ եմ ու ձգտելու եմ առավելագույնին: Գիտեմ, որ գերլարված աշխատանք է սպասվում ու ձգտելու եմ ցույց տալ լավ արդյունք: Մեր առաջնային նպատակն է լինելու ագրեսիվ, համարձակ ու գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել: Կարեւոր առաջադրանքն ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում լավագույնս մասնակցելն է»,- դեռ նախորդ տարվա դեկտեմբերին նշանակումից մի քանի օր անց մեզ հետ զրույցում ասել էր Վարուժան Սուքիասյանը:
[[gallery1]]

Սուքիասյանի ասածներին ոչ հավատալու, ոչ էլ կասկածելու հիմքեր չունենք: Մանավանդ շալանդյան առատ ու ճոխ խոստումներից հետո կարող ենք միայն մեր աչքի տեսածին հավատալ: Այդ պատճառով էլ միայն ժամանակն ու հավաքականի արդյունքները Սուքիասյանի խոսքերի լավագույն վկայությունը կլինեն:

Մարզիչը նաեւ կտրուկ նշել էր, որ իր թիմում չեն լինի նախկին կազմի մի քանի խաղացողներ: Եվ, իսկապես, նրանցից առնվազն երեքի համար այսուհետ փակ են լինելու դեպի հավաքական տանող բոլոր ճանապարհները: Սակայն ոչ թե Վարուժան Սուքիասյանի որոշմամբ, այլ Ռուբեն Հայրապետյանի:

Առհասարակ, մարզիչները չեն սիրում վերադառնալ այն ակումբներն ու հավաքականները, որտեղ ժամանակին աշխատել են: Ասում են՝ նույն գետը երկու անգամ չեն մտնում, սակայն բացառություններ եւս լինում են: Մանավանդ, որ մեր հավաքականի պարագայում դա նորություն չէ:

Սուքիասյանն էլ 15 տարի անց կրկին վերադառնում է իր հին կարգավիճակին:  Հեռավոր 2001-2002 թվականներին նա արդեն աշխատել է Հայաստանի ընտրանու հետ ԱԱ-2002-ի ընտրական մրցաշարում: Այն ժամանակ հայ ֆուտբոլիստները խմբում վերջին՝ 6-րդ տեղն են զբաղեցրել 5 միավորով: Մեր թիմը ոչ մի հաղթանակ չի գրանցել՝ բոլոր միավորները վաստակելով ոչ-ոքիներով:

Նա աշխատել է նաեւ երիտասարդական ընտրանու հետ, սակայն նույնպես լավ արդյուքներով գլուխ գովելու առիթ չկա: Թերեւս ամենանշանակալից հաղթանակը երիտասարդական թիմի եղել է Թուրքիայի նկատմամբ: Կառլեն Մկրտչյանի ու Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ հայերը 2:1 հաշվով կամային հաղթանակ են գրանցել «Հրազդան» մարզադաշտում:

Ինչպես եւ հիմա, այն ժամանակ էլ ազգային թիմը Սուքիասյանը գլխավորել է ընկերական խաղից առաջ: Մարզչի նորամուտի խաղում ֆուտբոլիստներին հաջողվել է սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել Մոլդովային:
[[gallery2]]
Մինչ Բելառուսի դեմ խաղը, Սուքիասյանը նաեւ փոքրիկ «խաղ» է ունեցել թիմի ղեկին: Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները նրա գլխավորությամբ մարտի սկզբին հանդիպում են անցկացրել երիտասարդական ընտրանու հետ ու հաղթել: Սակայն 25 րոպեանոց 3 խաղակեսերով ու նման կազմով հնարավոր չէ որեւէ եզրակացություն անել ֆուտբոլիստների վիճակի ու մարզչի աշխատանքի մասին:

59-ամյա մարզիչը երկար աշխատանքային փորձ ունի (նորամուտը մարզչի կարգավիճակում նշել է 1989-ին «Լոռի» թիմում), սակայն 2010-2015 թթ. այլ գործունեություն է ծավալել: Նա եղել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ի տնօրենը, որը կոորդինացնում է քաղաքի բոլոր գերեզմանատների աշխատանքը:

Մարզչական գործունեության կրկին վերադարձել է 2015-ին ու գլխավորել «Արարատը», հասցրել է ստանալ «Լավագույն մարզչի» մրցանակը:

Պաշտոնը ստանձնելիս մարզիչը խոստովանել էր, որ գիտակցում է իր աշխատաքի ողջ պատասխանատվությունն ու դժվարությունը: Իսկապես, ազգային հավաքական գլխավորելը նախ եւ առաջ պատասխանատվություն է ողջ ժողովրդի առաջ, ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի, պատմության…

Վարուժան Սուքիասյանին բաժին հասած հավաքականը ծանր ժամանակներ է ապրում ու բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն անկախ ամեն ինչից այն նախ եւ առաջ մեր հպարտությունն է, որի ամեն հաղթանակ ու անհաջողություն յուրաքանչյուրինս է:

Հասմիկ Բաբայան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах создания отечественной платформы электромобиля


Спорт в России и мире
Москва

Собянин рассказал о ходе строительства Троицкой линии метро


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анна Калинская

Калинская проиграла Свитолиной и не смогла выйти в 1/8 финала турнира в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Суд обязал оператора Пулково улучшить защиту от птиц. Тот намерен обжаловать решение





Путин в России и мире
Москва

Амурские семьи могут попасть в кино и отправить особенную открытку благодаря душевному проекту


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко надеется на восстановление транспортных маршрутов с Израилем




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Блинкен и Зеленский обсудят ситуацию на фронте и обязательства США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Булат Окуджава

Урганту не дали выступить на вечере памяти Окуджавы



Москва

Посол Антонов: санкционная политика США не приносит нужных им результатов

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net