Բրյուսելի ահաբեկչության հետեւանքով կա 31 զոհ, 250 վիրավոր
Այս մասին հայտարարել է Բելգիայի առողջապահության նախարար Մեգի դե Բլոկը, հաղորդում է Honlap լրատվական կայքը:
Մարտի 22-ին երկու պայթյուն էր որոտացել Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում, իսկ ավելի ուշ՝ քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի կայարաններում:
Առողջապահության նախարարի փոխանցմամբ՝ 11 մարդ զոհվել է օդանավակայանի, եւս 20 մարդ՝ քաղաքային մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով:
Բելգիայի իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն:
Հայտնի է, որ պայթյունների համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչական հարձակումների կազմակերպման եւ իրականացման մեջ կասկածվում է երեք մարդ, որոնցից երկուսը, ամենայն հավանականությամբ, զոհվել են պայթյուններ իրականացնելիս:
Բելգիայում եռօրյա սուգ է հայտարարվել: