Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Սվիդլերի հետ
Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով մրցել է Պյոտոր Սվիդլերի (Ռուսաստան) հետ ու վաստակել 0,5 միավոր: Հայ գրոսմայստերն ունի 2,5 միավոր ու 2-րդ տեղում է:
Ոչ-ոքի է ավարտվել նաեւ Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)-Անիշ Գիրի (Հոլանդիա) պարտիան, իսկ Սերգեյ Կարյակինն (Ռուսաստան) առավելության է հասել Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) նկատմամբ ու առաջատարն է:
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Վեսելին Թոփալով հանդիպումը դեռ շարունակվում է: