Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Март
2016

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակչի վերջին հանդիպումներին ընդառաջ

0
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակչի վերջին հանդիպումներին ընդառաջ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առնվազն 2 մենամարտում դեռեւս ոչինչ պարզ չէ: Mediamax Sport-ը փորձել է վերլուծել՝ ում շանսերն են նախընտրելի այդ դիմակայություններում:

«Մանչեսթեր Սիթի» (3) - «Դինամո Կիեւ» (1)
15 մարտի, 23:45, «Էթիհադ Սթեդիում», Մանչեսթեր

Վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» գոլազուրկ ավարտեց հանդիպումը «Նորվիչի» հետ, որը մինչ այդ 9 խաղերում վաստակել էր միայն 1 միավոր: Այժմ, երբ «Լեսթերի»` Անգլիայի չեմպիոն դառնալու հնարավորություններն ավելի մեծ են, քան «Սիթիինը», «քաղաքաբնակները» պետք է առավելագույնս կենտրոնանան Չեմպիոնների լիգայի վրա: Դա լավ հասկանում է նաեւ Մանուել Պելեգրինին, այլապես նա կարող է հայտնվել ապագա մարզիչ Պեպ Գվարդյոլայի ստվերում` նույնիսկ մինչեւ վերջինիս ժամանելը:
[[gallery1]]
Առաջին խաղում 3:1 հաշվով վստահ հաղթանակը նշանակում է, որ «Մանչեսթեր Սիթին» մեկ ոտքով արդեն քառորդ եզրափակչում է: Ու հաստատուն, Յայա Տուրեի ոտքով: Ոչ միայն կոտդիվուարցին, այլեւ վիճակագրությունը եւս անառիկ պատ է ստեղծել «Դինամոյի» առջեւ. ՉԼ-ում միայն մեկ անգամ` հեռավոր 1967-ն է եղել, երբ թիմը հաջորդ փուլ է անցել առաջին խաղում 3:1 պարտվելուց հետո («Այաքսը»` «Բենֆիկային»): Ավելին, «Սիթին» միայն մեկ անգամ է ՉԼ-ում տանը երեք գնդակ ընդունել, իսկ ուկրաինացիներն էլ երբեք Անգլիայում հաղթանակ չեն տարել: «Սիթին» առաջին անգամ է վայելելու ՉԼ քառորդ եզրափակչի համը, ու այս անգամ նրանց կանգնեցնել արդեն ուշ է:

Կանխատեսում` «Մանչեսթեր Սիթին» երկրորդ խաղում եւս հաղթանակ կտանի

«Ատլետիկո Մադրիդ» (0) – ՊՍՎ (0)
Մարտի 15, 23:45, «Վիսենտե Կալդերոն», Մադրիդ

ՊՍՎ-ն ՉԼ խմբային փուլում իր 10 միավորներից 9-ը վաստակել է տանը, ու այս զույգի առաջին խաղում ապացուցեց, որ դա օրինաչափություն է, եւ ոչ թե պատահականություն: Սակայն «Ատլետիկոն» էլ սեփական հարկի տակ ունի իր օրինաչափությունները, այն է` թիմը անառիկ է պահել դարպասը ՉԼ վերջին 13 հանդիպումներից 11-ում: ՊՍՎ-ն դեռ տանն էր ընդամենը 1 հարված կատարել իսպանացիների դարպասին, մինչդեռ Սիմեոնեի սաներին 3-րդ տարին անընդմեջ ՉԼ քառորդ եզրափակչում խաղալու համար պետք է ընդամենը ավելի լավ իրացնել պահերը: Լա Լիգայի վերջին խաղում «Ատլետիկոն» հասցրեց ոչ միայն 3 անպատասխան գնդակ ուղարկել «Դեպորտիվոյի» դարպասը, այլեւ վաղ փոխարինումների միջոցով խնայել առաջատարների ուժերը: Մնում է, որ երեքշաբթի Սիմեոնեի թիմը գնդակ խփի նաեւ Չեմպիոնների լիգայում:
[[gallery2]]
Կանխատեսում` «Ատլետիկոն» կհաղթի եւ կանցնի հաջորդ փուլ

«Բավարիա» (2) - «Յուվենտուս» (2)
Մարտի 16, 23:45, «Ալյանց Արենա», Մյունխեն

Զույգի թուրինյան խաղի առաջին մեկ ժամը խոստանում էր կրկնել 2012/13թթ. սցենարը, երբ «Բավարիան» երկու խաղերում էլ 2:0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին», իսկ մրցաշրջանի ավարտին բարձրացրեց բաղձալի գավաթը: Սակայն նախորդ մրցաշրջանի փոխչեմպիոնները Ռոբենի գոլից հետո ուշքի եկան ու ոչ միայն չթողեցին «Բավարիային» այլեւս հարված կատարել իրենց դարպասին, այլեւ հավասարեցրին հաշիվն ու փրկեցին դիմակայության ինտրիգը:

Թվում էր, թե 2:2 հաշիվը կարող է սառեցնել դիմակայությունը, քանզի «Բավարիային» ձեռնտու է նույնիսկ փոքր հաշիվներով ոչ- ոքին, մինչդեռ թիմը հաղթել է իր վերջին 9 ՉԼ տնային խաղերում: Սակայն ոչ, այս հաշիվը մի բան էլ բորբոքում է դիմակայությունը, քանի որ երկու թիմերն էլ ստիպված են լինելու գրոհել:
[[gallery3]]
«Յուվենտուսին» պետք է հաղթել կամ գոնե խփել երկու գնդակ, իսկ «Բավարիայի» համար ոչ միայն անսովոր, այլեւ շատ վտանգավոր կլինի հետ քաշվել ու պաշտպանողական ֆուտբոլ խաղալ: Նախ «Բավարիայի» ներկայիս կազմը ամենահարմարը չէ առանց մտահոգության հետ քաշվելու համար: Երկրորդ` «Յուվենտուսի» ցանկացած գնդակ նրանց ստիպելու է փոխել մարտավարությունը եւ գնալ գրոհելու, իսկ իտալական թիմի դեմ դա շատ վտանգավոր է, քանի որ ավելի մեծ է հակագրոհ բաց թողնելու, քան դարպասը գրավելու հնարավորությունը:

Թուրինում գերմանական մեքենան կիսատ թողեց իր գործը, պետք է այն ավարտին հասցնի Մյունխենում` գերմանական սառնասրտությամբ ու ինչ-որ տեղ դաժանությամբ: Բավական է «Ծեր սենյորայի» երիտասարդ կազմը վստահություն զգա սեփական ուժերին գերմանական հողի վրա ու կարող է խաղավերջին կրկին ամեն ինչ շրջել, իսկ «Բավարիան» ՉԼ այս մրցաշրջանում իր բոլոր գոլերն ընդունել է խաղի վերջին 30 րոպեներին:

Կանխատեսում` «Բավարիան» կհաղթի

«Բարսելոնա» (2) - «Արսենալ» (0)
Մարտի 16, 23:45, «Կամպ Նոու», Բարսելոնա

«Արսենալը» «Կամպ Նոու» իր վերջին 2 այցելությունների ընթացքում 7 գնդակ է ընդունել: Վենգերի թիմի միակ հնարավորությունը տանը ինչ-որ բան անելն էր, ու նրանք ունեցան այդ հնարավորությունը Լոնդոնում, սակայն չօգտվեցին: Իսկ հիմա արդեն բեմը պատկանում է միայն ու միայն MSN-ին:

Լիոնել Մեսսին 8 գոլ է խփել «Արսենալի» դեմ խաղերում, դա այն առավելագուն գոլերի թիվն է, որ Չեմպիոնների լիգայի շրջանակներում մեկ առանձին ֆուտոլիստը խփել է մեկ առանձին թիմի: Սակայն Վենգերի սաները պետք է զգուշանան նաեւ Նեյմարից ու վերջին խաղում հանգստացած Սուարեսից: Եռյակը նախորդ մրցաշրջանից սկսած խփել է ՉԼ-ում «Բարսելոնայի» 48 գոլերից 39-ը: Այս «եռաժանիի» գործադրմամբ կատալոնացիները Լա Լիգայի վերջին 3 խաղերում 15 գոլ են գրանցել: Իսկ ինչ է արել «Արսենալը» վերջին խաղում` պարտվել «Ուոտֆորդին» սեփական հարկի տակ ու լքել Անգլիայի գավաթը:
[[gallery4]]
Ինչեւէ, թեեւ «Արսենալը» վեցերորդ տարին անընդմեջ կարող է լքել ՉԼ-ն այս փուլում, սակայն գրեթե միշտ հեռանալիս շրխկացնում է դուռը անսպասելի արտագնա հաղթանակներով: Դուռը շրխկացնելու ցանկություն ունի նաեւ Վենգերը, ում երկրպագուներն արդեն պահանջում են հեռանալ: «Բարսելոնային» պայքարից դուրս թողնելը անհնար է թվում, բայց «Կամպ Նոուում» դիտարժան ներկայացում բեմադրելը միանգամայն Վենգերի թիմի ուժերի սահմաններում է:

Կանխատեսում` «Բարսելոնան» կհաղթի

Կարեն Ռաֆայելյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Трасса Солнцево — Бутово — Варшавское шоссе будет готова в 2026 году


Спорт в России и мире
Москва

ТАСС: Паралимпийский комитет России провел урок и мастер-классы для участников СВО


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Рыбакина, Путинцева и Бублик стартуют на Ролан Гаррос. Кто в соперниках и чего ждать?


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Источник 360.ru: в реке Сетунь в Москве произошел разлив нефтепродуктов





Путин в России и мире
Москва

Путин по приезде в Москву встретился с главой Ингушетии Калиматовым


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко назвал рецепт своего фирменного салата "Молодость", которым угощал Путина в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


Навальный в России и мире
Москва

Суд Москвы продлил арест трем адвокатам Навального по делу об экстремизме



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Баста

Черный хлеб и сосиски: какие капризы Басты исполняют организаторы концертов по его райдеру



Москва

Почти 1,2 тыс дополнительных мусорных баков установят на территории Подмосковья

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net