Վարշամ Բորանյան. Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելը շատ դժվար էր
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է Ռիգայում կայացած Եվրոպայի առաջնությունից: Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հայ մարզիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ ու թիմային պայքարում 2-րդ տեղը գրավել:
Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարշամ Բորանյանը (71 կգ) «Զվարթնոց» օդանավակայանում նշել է, որ անչափ ուրախ է երկրպագուներին լավ պահեր պարգեւելու համար:
«Շատ դժվար էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել, բայց ես կարողացա դա անել: Երեւի Աստված այդպես կամեցավ: Այս հաղթանակի համար շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ: Ռիգայում էլ հայ երկրպագուներն ակտիվորեն երկրպագել են ինձ, դա անչափ ոգեւորում է»,- ասել է Բորանյանը: