Պակյաո, Աբրահամ, Ջոշուա. Ապրիլի 9-ին բռնցքամարտի մեծ երեկո է սպասվում
WBC վարկածով Աշխարհի չեմպիոն Աբրահամն առաջին անգամ է իր կարիերայում մենամարտելու Լաս Վեգասի հայտնի MGM Grand արենայում: Նրա մրցակիցն է լինելու 24-ամյա մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսը:
Հայ բռնցքամարտիկը մարտի 7-ից մարզվում է Բեռլինում, իսկ մինչ այդ հավաք է անցկացրել Բուլղարիայում: Նա մենամարտից երկու շաբաթ առաջ է մեկնելու ԱՄՆ, որպեսզի հարմարվի այնտեղի բնակլիմայական պայմաններին: