ԵԱ-ում Հայաստանի հունահռոմեական հավաքականը 2-րդն է
Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի սաներին ԵԱ-ում հաջողվել է նվաճել 1 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ:
Եվրոպայի չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճել է Վարշամ Բորանյանը (71 կգ), արծաթե մեդալակիրներ են դարձել Ռոման Ամոյանն (59 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (98 կգ), պատվոհարթակի 3-րդ աստիճանին էլ կանգնել է Կարապետ Չալյանը (75 կգ):
Հայաստանի հավաքականը վաստակել է 42 միավոր ու հանգրվանել 2-րդ տեղում՝ զիջելով միայն Ռուսաստանի ընտրանուն: