ՀՖՖ-ն մեկնաբանել է Արզումանյանի հավաքականից հեռանալու փաստը
Նա նշել էր, որ անելու է ամեն ինչ, որպեսզի բացահայտի այդ «դավաճաններին»: Սրան ի պատասխան մի խումբ ֆուտբոլիստներ հանդես եկան հայտարարությամբ ու նշեցին, որ իրենք միշտ նվիրումով են խաղադաշտ դուրս եկել. «Ամեն ինչ արել ենք ի շահ թիմի, չի եղել դեպք, երբ մենք առողջ լինենք, վնասվածքներ չունենանք ու հրաժարվենք խաղալ հավաքականի կազմում»:
Մի քանի օր առաջ հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հայտարարեց, որ այլեւս հանդես չի գալու ընտրանու կազմում:
Mediamax Sport-ի թղթակցին ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Արզումանյանն, ըստ երեւույթին, հասկացել է Ռուբեն Հայրապետյանի խոսքերը, դրա համար էլ կայացրել է նման որոշում. «ՀՖՖ նախագահը մեկ անգամ չէ, որ նշել է, որ այն ֆուտբոլիստները, ովքեր ամբողջովին չեն նվիրվում հավաքականին, չեն հրավիրվելու թիմ: Երեւի, Արզումանյանը հասկացել է այդ խոսքերն ու ընդունել այդպիսի որոշում»:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն այս օրերին Դորտմունդում է, որտեղ մասնակցում է ՊՐՈ արտոնագրի դասընթացի: ՀՖՖ-ում նշել են, որ վերադարձից հետո կհրապարակի ընտրանու կազմը, որը եւ մարտի 25-ին ընկերական հանդիպում կունենա Բելառուսի հետ: