Մարտի 25-ին կկայանա Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը
Դարպասապահը անցած տարի կայացած Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից հետո էր որոշել ավարտել կարիերան: Առաջին հանդիպումը Բերեզովսկին նույնպես անցկացրել է Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում՝ 1996 թվականի օգոստոսի 31-ին:
Ռոման Բերեզովսկին 19 տարի շարունակ եղել է Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը՝ խաղադաշտում անցկացնելով 93 հանդիպում: Այդ ցուցանիշով Բերեզովսկին զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ): 19 տարի շարունակ Բերեզովսկու փայլուն խաղի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը փրկվել է անհուսալի թվացող խաղերում:
Նա ունեցել է նաեւ ակումբային փայլուն կարիերա՝ հանդես գալով ռուսական «Զենիթ», «Տորպեդո», «Դինամո» ակումբներում: Բերեզովսկին մինչ օրս համարվում է ռեկորդակիր ԽՍՀՄ եւ Ռուսաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահների շարքում՝ հետ մղած 11-մետրանոցների թվով: