Դեւիսի Գավաթի վերջին խաղում Հայաստանի մրցակիցն Ալբանիան է
B խմբի 2-րդ խաղում Հայաստանի հավաքականն ուժերն է չափել Իռլանդիայի հետ: Հայ թենիսիստները կրկին պարտություն են կրել 0:3 հաշվով: Առաջին հանդիպման ժամանակ նրանք զիջել էին Մակեդոնիային:
Վերջին խաղում Հայաստանի մրցակիցը լինելու է Ալբանիան, հենց այս երկու թիմերն են առանց միավորի եզրափակում B խումբը: