Ժան Ջորկաեֆ. Մխիթարյանին մեծ ապագա է սպասվում
Izvestia.ru-ին տված հարցազրույցում Ջորկաեֆը նշել է, որ Մխիթարյանը բազմակողմանի ու հետաքրքիր ֆուտբոլիստ է:
«Նրան մեծ ապագա է սպասվում եվրոպական ֆուտբոլում: Չեմ զարմանա, եթե հենց ամռանը Հենրիխին առաջարկություն անեն «Ռեալից», «Բարսելոնայից» կամ անգլիական որեւէ թոփ-ակումբից»,- ասել է նա:
Ջորկաեֆը Հայաստանի հավաքականի կազմում միշտ հավանել է Ռոման Բերեզովսկու խաղը: Հիմա էլ նա համոզված է, որ փորձառու դարպասապահը կարիերան ավարտելուց հետո հիանալի մարզիչ է դառնալու:
Ժան Ջորկաեֆը խոսել է նաեւ տարիներ առաջ Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկի մասին. «Կինս հայուհի է, ու նա շատ էր ցանկանում մի օր ապրել Հայաստանում: 1998-ին ես, իսկապես, լավ առաջարկություն էի ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, բայց երկար մտածելուց հետո որոշեցի մնալ Ֆրանսիայում: Ես այդ ժամանակ օգնում էի Լիգա-1-ում հանդես եկող մի թիմի, բացի այդ էլ շատ էի ուզում ներկա լինել Ֆրանսիայում կայանալիք ԱԱ-ին»: