Տիգրան Պետրոսյանն «Աէրոֆլոտ Օփենի» առաջատարների թվում է
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն առավելության է հասել Ալեքսանդր Մոիսեենկոյի նկատմամբ, Հայկ Մարտիրոսյանն էլ ոչ-ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է Ալեքսեյ Գագանովին (Ռուսաստան):
Պետրոսյանը 2 միավորով կիսում է 1-5-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ տեղը:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո: Հաղթողի անունը հայտնի է դառնալու մարտի 11-ին: