Հայաստանի թենիսի թիմը պարտությամբ է մեկնարկել Դեւիսի Գավաթում
Եվրոպական գոտու 3-րդ խմբում ընդգրկված հայ թենիսիստները B խմբի առաջին խաղում հանդիպել են Մակեդոնիայի հետ ու զիջել 0:3 հաշվով:
Պարտություն են կրել Միքայել Խաչատրյանը, Միքայել Ավետիսյանը, իսկ զուգախաղում՝ Ավետիսյան-Հենրիկ Նիկողոսյան զույգը:
Մարտի 3-ին Հայաստանի ընտրանին ուժերն է չափելու Իռլանդիայի հետ: