Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Март
2016

Ինչպես է փոխվելու ֆուտբոլը Ջիանի Ինֆանտինոյի օրոք

0
Ինչպես է փոխվելու ֆուտբոլը Ջիանի Ինֆանտինոյի օրոք

Աշխարհում հայտնի տարբեր մարդկանց հայ լինելու մասին շշուկներ տարածելն արդեն սիրելի զբաղմունք է դարձել ոչ միայն հայկական, այլեւ միջազգային շատ լրատվամիջոցների կողմից:

Փետրվարի 26-ին նրանք եւս մեկ հայի բացահայտեցին, ով այսուհետ ղեկավարելու է ֆուտբոլն ամբողջ աշխարհում: Ավելի շուտ իտալական, քան հայկական արմատներով շվեյցարացի Ջիանի Ինֆանտինոն դարձավ ՖԻՖԱ-ի նոր նախագահը` ընտրությունների երկրորդ փուլում ստանալով 209 ֆեդերացիաներից 115-ի, այդ թվում` ՀՖՖ-ի աջակցությունը:

Ջիանի Ինֆանտինոն փայլուն իրավաբանական կրթություն ստացած, 6 լեզուների տիրապետող, ֆուտբոլի կառավարման ոլորտում երկար ու բեղմնավոր ճանապարհ անցած գործիչ է, ով վերջին 7 տարիներին ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարն էր: Նա չափազանց աշխատասեր ու կենսուրախ մի անձնավորություն է, ով ՈւԵՖԱ-ում հասցրել էր ցույց տալ իր արդյունավետությունը: Սակայն նրան 115 ձայն բերեց ոչ թե ավելի քան 100 երկրներ անձնական այցելությունները, այլ նախընտրական ծրագրում ֆեդերացիաների ֆինանսական աջակցության կրկնապատկման խոստումը, ուստի պետք չէ նեղանալ, որ Հայաստան նա չայցելեց:

Դեռ մեկ տարի առաջ Ինֆանտինոն ընդամենը եվրոպական մրցաշարերի վիճակահանությունները իր ժպիտով ու հումորներով համեմող մի կերպար էր, իսկ Պլատինիի աջ ձեռքը դառնալը նրա մեծագույն ձեռքբերումն էր թվում կյանքում: Սակայն ֆրանսիացու որակազրկումից հետո խաղադաշտ մտնելով որպես ուշ փոխարինում` Ինֆանտինոն վճռեց խաղի ելքը իր օգտին եւ ընդունեց ֆուտբոլի փրկության դժվարին մարտահրավերը: Mediamax Sport-ը փորձել է հասկանալ, թե ինչպես է ՖԻՖԱ-ի նոր նախագահը փոխելու աշխարհի թիվ մեկ մարզաձեւը:

5 բան, որ Ինֆանտինոն նախատեսել է փոխել իր նախընտրական ծրագրով
[[gallery1]]
40 թիմանոց Աշխարհի առաջնություն

ՖԻՖԱ-ի նախագահի դեռ նախորդ թեկնածուների կողմից առաջարկած այս գաղափարը Ինֆանտինոն լավ մտածել ու հաջող փաթեթավորել է: Այսպես, նա մրցաշարի ձեւաչափը խճճելու փոխարեն ուղղակի առաջարկում է ամեն խմբում 4-ի փոխարեն 5 թիմ, արդյունքում Մունդիալը կերկարի ընդամենը 3 օրով: Փոխարենը, ավելի շատ երկրներ կունենան տոնին մասնակցելու հնարավորություն, իսկ ՖԻՖԱ-ն ֆինանսի պակաս չի ունենա:

40 թիմերից 14-ը ներկայացնելու են Եվրոպան, 7-ը` Աֆրիկան, 6-ը` Ասիան, 5-ական` Հարավային Ամերիկան ու ԿՈՆԿԱԿԱՖ-ը, 1-ը` Օվկիանիան, 1-ը` ընդունող երկիրը, եւս 1-ը` հիմնված մարզական արդյունքների վրա: Բացի այդ, Ինֆանտինոն գտնում է, որ նախ պետք է որոշել Մունդիալը ընդունող կոնֆեդերացիան, ապա նոր ընդունող երկիրը, ավելին` երկրները. շվեյցարացին նախատեսում է փորձարկել միաժամանակ մի քանի երկրներում Մունդիալն անցկացնելու գաղափարը, այնպես, ինչպես ԵՎՐՈ-2020-ն է լինելու: Ինչեւէ, ՈւԵՖԱ-ում նրա ունեցած փորձը նրան կօգնի գոնե սահուն անցկացնել այս մեծ փոփոխությունները:

Ավելացնել ազգային ֆեդերացիաների եւ կոնֆեդերացիաների ֆինանսավորումը

Շվեյցարացին հաշվել ու տեսել է, որ ազգային ֆեդերացիաներին ֆուտբոլի զարգացման համար տրվող գումարները ՖԻՖԱ-ի ծախսերի ընդամենը 20%-ն կազմում, մինչդեռ հնարավորություն ու անհրաժեշտություն կա դրանք բարձրացնելու մինչև 40-50%: Այսպես, նա յուրաքանչյուր ազգային ֆեդերացիայի խոստանում է 5 մլն դոլար ամեն 4 տարվա համար, իսկ 6 կոնֆեդերացիաներին` 40-ական մլն: Բացի այդ, յուրաքանչյուր տարածաշրջանի 4 մլն դոլար երիտասարդական մրցաշարերի համար, եւ ամենակարեւորներից մեկը` մինչեւ 1 մլն դոլար յուրաքանչյուր ֆեդերացիայի տրանսպորտային ծախսերի համար: Երեւի բոլորիդ արդեն պարզ է, թե ինչպես Ինֆանտինոն հավաքեց 115 ձայն, երբ ի սկզբանե նա լուրջ հավակնորդ չէր համարվում:

Մրցակիցների քննադատությանը, թե ՖԻՖԱ-ն չի կարող այս ճգնաժամային պայմաններում նման գումարներ շռայլել, Ինֆանտինոն որպես հակափաստարկ բերում է իր անձնական փորձը ՈւԵՖԱ-ում: Առավելապես նրա, այլ ոչ թե Պլատինիի շնորհիվ ՈւԵՖԱ-ն թե գումարային, թե տոկոսային մեծությամբ ավելի մեծ օգնություն էր տրամադրում եվրոպական ֆեդերացիաներին, քան ՖԻՖԱ-ն ողջ աշխարհում: «Դա պետք է լինի մեր առաջին գերակայությունը, իսկ մյուս ծախսերը պետք է երկրորդային լինեն»,-ասում է Ինֆանտինոն:

Վերանայել ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը

Ինֆանտինոն նախատեսում է փոփոխել ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը կազմելու կարգը` այն առավել համապատասխանեցնելով հավաքականների մարզական արդյունքներին: Վաղուց հասունացած ու կարեւոր փոփոխություն, որը, սակայն շատ դժվար է լինելու իրականացնել: Ամեն դեպքում, հուսանք այլեւս չենք տեսնի այնպիսի խմբեր, ինչպես օրինակ ԵՎՐՈ-2016-ի որակավորման F խումբն էր (Հյուսիսային Իռլանդիա, Ռումինիա, Հունգարիա, Ֆինլանդիա, Ֆարերյան կղզիներ, Հունաստան):
[[gallery2]]
Ստեղծել լեգենդների թիմ

Ռոբերտո Կառլոսը, Լուիշ Ֆիգոն, Ֆեռնանդո Հիերոն, Պրեդրագ Միյատովիչը, Ժերեմի Նժիտապը, Կլարենս Զեեդորֆը, Վլադիմիր Շմիցերը եւ Ֆրանչեսկո Տոլդոն Ինֆանտինոյի նախընտրական թիմում էին: Հաղթանակից հետո նրանք եւս իրենց տեղն են ունենալու շվեյցարացու թիմի հիմնական կազմում: Ինֆանտինոն ստեղծելու է լեգենդների թիմ, որը ցուցադրական խաղերով շրջելու է ողջ աշխարհով` տարածելու ֆուտբոլը եւ ինչու ոչ` գումարներ հավաքելու ՖԻՖԱ-ի համար:

Ձեւափոխել ՖԻՖԱ-ի կազմակերպչական կառուցվածքը

Ինֆանտինոն նախատեսում է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի փոխարեն ստեղծել խորհուրդ` ընդլայնելով դրա կազմը եւ հասցնելով 36 անդամների: Այս խորհուրդը կարեւոր որոշումներ ընդունելու փոխարեն այսուհետ զբաղվելու է ռազմավարական զարգացման ծրագրերի մշակմամբ եւ վերահսկողական գործառույթներով: Իսկ կարեւոր որոշումները ընդունելու է ՖԻՖԱ-ի Կոնգրեսը, որում Ինֆանտինոն բոլոր 209 ֆեդերացիաներին խոստանում է հավասար ձայնի իրավունք:

Մաքրել ու թափանցիկ դարձնել ՖԻՖԱ-ն

Թերեւս, Ինֆանտինոյի ընտրման կարեւոր գործոններից մեկն էլ այն էր, որ նա ոչ մի կերպ մասնակից չէր ոչ մի կոռուպցիոն սկանդալի: Հիմա նա պետք է փորձի իր անձնական իմիջը տարածել նաեւ ՖԻՖԱ-ի վրա: Նա պետք է ոչ միայն մաքրի կազմակերպությունում հավաքված ողջ կեղտը, այլեւ այն դարձնի հնարավորինս թափանցիկ ու թույլատրի հանրային վերահսկողություն ֆինանսների նկատմամբ: ՖԻՖԱ-ն մինչ այս աչքի է ընկել իր անձնակազմի վրա կատարված շռայլ ծախսումներով, իսկ ղեկավար մարմինների աշխատավարձերի մասին քչերը պատկերացում ունեին: Հիմա ամեն ինչ լինելու է հրապարակային ու ավելի ռացիոնալ:

Լսել տեսակրկնությունների ու այլ տեխնոլոգիաների ներդրման հարցը

Ֆուտբոլում տեսակրկնությունների ներդրման ցավոտ հարցին Բլատերի նման ժխտողական մոտեցումը կխանգարեր Ինֆանտինոյին նախընտրական պայքարում, ուստի նա խոստացել է գոնե քննարկել հարցը: Իսկ ընդհանրապես, նա դեմ չէ նոր տեխնոլոգիաների հետ ու շատ նորամուծություններ առաջարկելու է անձամբ:
[[gallery3]]
Գտնել նոր հովանավորների ու լրացնել ՖԻՖԱ-ի բյուջեի պակասուրդը

ՖԻՖԱ-ն հերթական 4 տարվա համար իր պլանավորած 5 մլրդ դոլարի բյուջեն հազիվ թե կարողանա համալրել: Այս պահին հնարավոր պակասուրդը գնահատվում է մոտ 550 մլն դոլար: 34 հովանավորչական դիրքերից 27-ն այս պահին դատարկ է, իսկ հերթական Մունդիալը` ամենաեկամտաբեր միջոցառումը ՖԻՖԱ-ի համար, այլեւս սարերի հետեւում չէ: Ինֆանտինոն բավականին մեծ գումարներ էր ներգրավում ՈւԵՖԱ, հիմա պետք է նույնը անել ՖԻՖԱ-ում: Շվեյցարացին հուսով է, որ կկարողանա վերականգնել կորցրած հեղինակությունն ու հավատը, ինչը հովանավորներին հետ կբերի ֆուտբոլ:

Կարգավորման դաշտ մտցնել ակումբների եւ ֆուտբոլիստների հարաբերությունները

Ինֆանտինոն ծրագրում է «քիթը խոթել» մի շատ կարեւոր ոլորտում, որտեղ վերջին 10-ամյակում ամենաշատ գումարներն են պտտվում` տրանսֆերային շուկա: ՈւԵՖԱ-ում շվեյցարացին Ֆինանսական արդար խաղի կանոնների հիմնական մշակողներից մեկն էր, ու այդ նոր կարգը որոշակի արդյունավետություն ունեցավ: Հիմա Ինֆանտինոն փորձելու է նոր խաղի կանոններ մշակել ողջ աշխարհի համար ու այդ նպատակով ստեղծելու է Ֆուտբոլային ընտանիքի կոմիտե:

Աշխատել ազգային ֆեդերացիաների հետ

Ինֆանտինոն խոստանում է, որ իր այցերը տարբեր երկրներ, որ սկսվել էին քարոզարշավի ընթացքում, շարունակվելու են նաեւ ընտրվելուց հետո: Շվեյցարացին նախատեսում է պարբերաբար այցելել ֆեդերացիաներ եւ օգնել նրանց բարելավելու աշխատանքը, իսկ առաջարկությունները հավաքել եւ ներկայացնել ՖԻՖԱ-ի խորհրդին:

Կարդալով այս ամենը` հուսով ենք, չեք շտապի այս ամենը որպես արդեն առկա իրականություն ընդունել, որովհետեւ սա նույնպիսի նախընտրական ծրագիր է, ինչպիսիները հանդիպում են քաղաքական դաշտում: Սակայն, կոռուպցիայի մեջ խրված ու կազմակերպչական լճացում ապրող ՖԻՖԱ-ին Ինֆանտինոն նոր լիցք հաղորդել իսկապես կարող է:

Մնում է մեկ հարց` ինչ օգուտ մեզ դրանից: ՀՖՖ-ն իզուր չէր պաշտպանել նրա թեկնածությունը, Ինֆանտինոն այս ամենի հետ չի դադարում մնալ Պլատինիի հետեւորդը: Իսկ ինչպես Ռուբեն Հայրապետյանն է նշում` ինչքան Պլատինին առաջ գնա, մեզ այդքան լավ:

Կարեն Ռաֆայելյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин принял участие в параде Победы на Красной площади


Спорт в России и мире
Москва

Поцарапанному пандой Катюшей киперу подарили футболку с извинениями


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Андрей Рублёв

В России назвали подвигом победу Рублева на "Мастерсе" из-за болезни


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Песков заявил, что аномальная погода никак не скажется на проведении парада





Путин в России и мире
Москва

Путин встретился с Мирзиёевым в Москве


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко: тактическое ядерное оружие для Москвы и Минска — средство сдерживания




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

В Москве налоговая потребовала взыскать долг с Алексея Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

В рубрике «Я - артист цирка Бурятии» Саян Дондоков - Театр и дети, Культура и Россия, национальный проект



Москва

В Москве задержали оскорблявшего пенсионерок на видео блогера

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net