Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աղյուսակում նահանջել է 7-րդ հորիզոնական
Լեւոն Արոնյանը 2786 միավորով նահանջել է 7-րդ հորիզոնական: Աղյուսակը շարունակում է գլխավորել Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 2851 միավորով: Նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկն (Ռուսաստան) ու Ֆաբիանո Կարուանան (Իտալիա):
Հայ գրոսմայստերներից լավագույն 100-յակում են նաեւ Գաբրիել Սարգսյանն (42-րդ) ու Վլադիմիր Հակոբյանը (95-րդ):
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 44-րդ տեղը, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 49-րդ: Առաջատարը Հոու Յիֆանն (Չինաստան) է 2667 միավորով: