Վարչապետը ներկայացրել է Լեւոն Մկրտչյանին
Վարչապետը հիշեցրել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը:
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունն այս պաշտոնում եւ շնորհավորել Լեւոն Մկրտչյանին նշանակման կապակցությամբ:
Վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ Արմեն Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ:
Լեւոն Մկրտչյանը վստահեցրել է, որ ՀՀ նախագահի հանձնարարականները եւ կառավարության ծրագրով նախատեսված բոլոր ծրագրերը լավագույնս կյանքի կկոչվեն: