Bavarian open-ում Կարապետյան-Սենեկալ զույգը 2-րդ տեղն է գրավել
Նրանք 140.16 միավորով 12 զույգերի պայքարում ելույթն ավարտել են 2-րդ տեղում: Կարապետյանն ու Սենեկալը իրավունք են ստացել մասնակցել Բոստոնում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
Bavarian open-ում հաղթողի կոչումը նվաճել է Պեննի Կումես- Նիկոլաս Բուկլանդ զույգը (Մեծ Բրիտանիա):
Հայաստանը ներկայացնող զույգը վերջերս մասնակցել է Եվրոպայի առաջնությանն ու զբաղեցրել 18-րդ հորիզոնականը: