«Բորուսիան» Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչում հանդիպելու է «Հերտային»
Մյուս կիսաեզրափակչում էլ «Ալյանց Արենայում» հանդիպելու են «Բավարիան» ու Բրեմենի «Վերդերը»: Կիսաեզրափակչի հանդիպումները կայանալու են ապրիլի 19-ին ու 20-ին:
Եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 21-ին «Օլիմպիաշտադիոնում»:
Նախորդ մրցաշրջանում Գերմանիայի Գավաթը վիճարկել են «Բորուսիան» ու «Վոլֆսբուրգը»: Հենրիխ Մխիթարյանի թիմը զիջել է 1:3 հաշվով: