Անի Ամիրաղյանը GD Tennis Cup-ի քառորդ եզրափակչում է
Որակավորման երկրորդ փուլում նա հանդիպել է Ավստրիայի ներկայացուցիչ Կարոլին Կուրցին: Հայ մարզուհին զիջել է առաջին սեթը 2:6 հաշվով, սակայն երկրորդ ու երրորդ սեթերում կարողացել է համառ պայքար մղել ու հաղթել 6:4, 6:3 հաշվով:
Քառորդ եզրափակչում Ամիրաղյանի մրցակիցը լինելու է Աննա Բրոգանը (Մեծ Բրիտանիա):