Արթուր Աբրահամի համար երազանք է եղել կրկին մենամարտել ԱՄՆ-ում
Աբրահամը, որը ԱՄՆ-ում նախկինում երեք անգամ էր ելույթ ունեցել, նշել է, որ ապրիլի 9-ին Լաս Վեգասում հրաշալի երեկո է սպասվում: Այդ օրը նույն ռինգում հանդես է գալու նաեւ Մենի Պակյաոն:
«Ժիլբերտո Ռամիրեսը երիտասարդ բռնցքամարտիկ է ու ներկայացնում է Մեքսիկան, երկիր, որը մեծ ավանդույթներ ունի բռնցքամարտում: Համոզված եմ, որ նա լավ է պատրաստվում իմ դեմ մենամարտին ու ցանկանում է պատմություն կերտել՝ դառնալով առաջին մեքսիկացին, ով չեմպիոն կլինի միջին քաշային կարգում»,- ասել է Աբրահամը:
Հայ բռնցքամարտիկը նշել է, որ որպես հայ ինքը պետք է պայքարի երկու բանի համար՝ հպարտության եւ պատվի. «Սա իմ կարիերայի մեծագույն հաղթանակն է լինելու»: