ՌԴ բազայում մեկնարկել են ստուգողական պարապմունքները
Մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթային ու հատուկ ստորաբաժանումները հանձնում են մարտական, մարտավարամասնագիտական, կրակային պատրաստվածության նորմատիվները:
Ստուգիչ պարապմունքներն անցկացվում են «Կախմուդ» եւ «Ալագյազ» բարձրադիր զորավարժարաններում, «Էրեբունի» օդանավակայանում եւ պահակային ուղեկալներում:
Ստուգողական պարապմունքների ընթացքին հետեւելու են անօդաչու թռչող սարքերը:
Պարապմունքները անցկացվելու են գիշերային եւ ցերեկային ժամերին: