Ֆուտզալի թիմի հավաքի նպատակը թեկնածուներին ուսումնասիրելն է
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի խոսքով, նպատակը ընտրանու թեկնածուներին ուսումնասիրելն է եղել:
«Այս անգամ նոր ֆուտբոլիստներ ենք հրավիրել, այդ թվում՝ Ռուսաստանից: Քանի որ հիմնական դարպասապահ Էռնեստ Ակոպովի կարողություններին ծանոթ ենք, նրան այս անգամ չենք կանչել՝ թողնելով, որ մասնակցի իր ակումբի հանդիպումներին»,- ՀՖՖ կայքին ասել է Նազարեթյանը:
Նա նշել է, որ փորձում են տակտիկական նոր մտահաղացումներ իրականացնել, որոշել այն ոճը, որով առաջիկա պաշտոնական հանդիպումներին խաղալու են: