Վրաստանը վերացնում է վիզաները Իրանի քաղաքացիների համար
Այս մասին փետրվարի 8-ին ասել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես հաղորդում է Նովոստի-Գրուզիան, արդեն այսօր Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալագանիան հայտնել է Իրանի դեսպանին, որ Վրաստանը փետրվարի 15-ին կվերացնի այցագրային ռեժիմը Իրանի քաղաքացիների համար:
Իրանի քաղաքացիները կկարողանան առանց այցագրի Վրաստանում գտնվել 45 օր՝ ժամանման պահից:
Վրաստանը վերականգնել էր Իրանի հետ այցագրային ռեժիմը 2013թ.՝ այն վերացնելուց երկու տարի անց: