Հովհաննես Դավթյանը հաջող է հանդես եկել Մեծ սաղավարտում
Մինչեւ 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը հաջող է մեկնարկել ու հաղթանակներ տարել որակավորման փուլում: Կիսաեզրափակչում նա պարտություն է կրել Ճապոնիայի ներկայացուցչից ու պայքարել բրոնզե մեդալի համար:
Այստեղ նա չի կարողացել հաղթել կորեացի Վոն Ջիմ Կինին ու զբաղեցրել է 5-րդ տեղը: Դավթյանը վաստակել է Օլիմպիական միավորներ ու էլ ավելի բարելավել իր դիրքերը վարկանշային աղյուսակում:
Ֆերդինանտ Կարապետյանն (66 կգ) իր հաշվին գրանցել է երկու հաղթանակ: