Հայաստանն ու Վրաստանը Կովկասի ապագան տեսնում են կայուն եւ խաղաղ
Նախարարն այդ մասին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո:
Սերյան Օհանյանը նշել է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, որոնց լուծման հիմքում տեսնում են քաղաքական բանակցությունները, երկխոսությունն ու հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումը:
«Մեր երկրները անվտանգության տարբեր համակարգերի մեջ են՝ մենք ՀԱՊԿ անդամ ենք, իսկ Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն դա չի խանգարում, որպեսզի մենք համապատասխան հնարավորություններ ստեղծենք տարածաշրջանում անվտանգություն ու խաղաղություն ապահովելու համար», - ասել է Սեյրան Օհանյանը
Որպես երկկողմ համագործակցության ոլորտներ նախարարները նշել են փորձի փոխանակումը, խաղաղապահությունը, ռազմական պլանավորումն ու ռազմական կրթությունը: Թինաթին Խիդաշելին, մասնավորապես, ասել է, որ Վրաստանի ռազմական ուսումնական կենտրոնների դռները բաց են Հայաստանի համար:
«Հայ եւ վրացի զինծառայողներն այսօր, հանուն ընդհանուր խաղաղության եւ կայունության, ծառայում են Աֆղանստանում: Իմ գործընկերը ճիշտ նշեց՝ մենք մեզ տեսնում ենք տարբեր ռազմա-քաղաքական խմբավորումների մեջ, բայց ես այստեղ եմ խոսելու մեզ միավորող հարցերի մասին»,-ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը: