Ձյուդոյի ընտրանին Ռիո-2016-ից հետո կհամալրվի երկու նոր մարզիկներով
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն ասել է, որ ձյուդոիստները ժամանելու են Ռուսաստանից:
«Մինչեւ 73 եւ 81 կգ քաշային կարգերում մենք կունենանք նոր մարզիկներ: Արդեն գրեթե պարզ է, թե ովքեր են լինելու նրանք, սակայն թիմին միանալը ճիշտ կլինի տեղի ունենա Օլիմպիադայից հետո»,- ասել է Նազարյանը:
Այսօր հավաքականի անդամները մարզումներ են անցկացնում Հայաստանում, իսկ մարտի 5-ից ուսումնամարզական հավաքի կմեկնեն Սոչի:
«Նախապատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Իսկ մինչ այդ մի քանի ձյուդոիստներ կմասնակցեն վարկանշային մրցաշարերի: Առաջիկա ստուգատեսը փետրվարի 6-7-ը Փարիզում է լինելու, այնտեղ ելույթ են ունենալու Հովհաննես Դավթյանն ու Ֆերդինանտ Կարապետյանը»,- նշել է մարզիչը: