ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ մասնակից երկրների դեսպաններին
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են անցյալ տարի դեկտեմբերին Բելգրադում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքները, 2016թ. ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանն առնչվող եւ կազմակերպության մի շարք այլ օրակարգային հարցեր:
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության կարեւորությունը։
Անդրադարձ է կատարվել նաեւ Բեռնում 2015թ. դեկտեմբերին տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին։