Հայ շախմատիստները հաջող են հանդես գալիս Մաշհադի մրցաշարում
3-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ է տարել Սիավոշ Վոժդանու (Իրան) նկատմամբ, իսկ Կարեն Գրիգորյանն ուժեղ է եղել կրկին Իրանը ներկայացնող Մեհդի Ղոլամիից:
Նրանք վաստակել են 3-ական միավոր եւ մի շարք մասնակիցների հետ շարունակում են պայքարել առաջին տեղի համար:
Մրցաշարում հանդես է գալիս 150 շախմատիստ, որից 14-ը գրոսմայստեր են: