Ավստրիայում ամփոփվել են 100-րդ տարելիցի միջոցառումները
Նիստի ընթացքում ամփոփվել են 2013-2015 թթ. ընթացքում Ավստրիայում տեղի ունեցած քաղաքական, գիտակրթական, մշակութային ու սպորտային միջոցառումները:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հատուկ ընդգծվել է Ավստրիայի դաշնային խորհրդարանի կողմից 2015թ. ապրիլի 22-ին ընդունած Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող ու դատապարտող հայտարարության, տեղական մարմինների (մասնավորապես՝ Վիեննա քաղաքային իշխանությունների) նմանօրինակ հայտարարությունների ընդունման, ինչպես նաեւ Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդ, կարդինալ Շյոնբորնի հովանավորած միջոցառումների կարեւորությունը: