ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում ընդգրկվել են 4 հայ գրոսմայստերներ
Լեւոն Արոնյանը 2792 միավորով շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկն (Ռուսաստան) ու Անիշ Գիրին (Հոլանդիա):
Հայ գրոսմայստերներից լավագույնների թվում են նաեւ Գաբրիել Սարգսյանը (45-րդ), Վլադիմիր Հակոբյանը (94-րդ) եւ Սերգեյ Մովսիսյանը (98-րդ):
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 43-րդ տեղը, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 48-րդ: