ԵՄ-ն շահագրգռված է «ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորմամբ»
Այս մասին ԵՄ հատուկ ներկայացուցիչն ասել է Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
Հերբերտ Զալբերը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին, որը, նրա խոսքով, միակ համաձայնեցված եւ ընդունելի ձեւաչափն է:
Սերժ Սարգսյանը կարեւորել է ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշման պահպանումը:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի եւ կարող է կարգավորվել միայն հակամարտող կողմերի շահերը բավարարող եւ կողմերի համար ընդունելի փոխզիջումների հիման վրա: