Մինսկի ու Սոֆիայի մրցաշարերում հանդես կգան 13 բռնցքամարտիկներ
Mediamax Sport-ի թղթակցին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասել է, որ փետրվարին մասնակցելու են Մինսկի ու Սոֆիայի մրցաշարերին:
Փետրվարի 1-6-ը Մինսկում ելույթ են ունենալու Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Երիցյանը, Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը, Ռաֆայել Սիմոնյանը (91 կգ):
Փետրվարի 22-28-ն էլ Սոֆիայի մրցաշարում հանդես են գալու Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արման Դարչինյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ) եւ Նարեկ Մանասյանը (91 կգ):
Սոֆիայում կայանալիք միջազգային մրցաշարից հետո էլ կորոշվեն այն բռնցքամարտիկները, ովքեր ապրիլին ելույթ կունենան Սամսունում կայանալիք Օլիմպիական վարկանշային մրցաշարում: