Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվողների թիվը նվազել է
«Հունվարի 3-րդ շաբաթվա հետ համեմատ հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումը կայուն է, եւ վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է որոշակի նվազում 15,6%-ով: Իրականացված համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ 50%-ով նվազել է հղիների ստացիոնար դիմելիությունը»,- նշել են գերատեսչությունում:
Նկատելի նվազում է դիտվում նաեւ սուր շնչառական վարակներով հիվանդների շտապ օգնության դիմելիության տեսանկյունից:
ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում խուսափել գրիպանման երեւույթներով հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, չզբաղվել ինքնաբուժությամբ, հագնվել եղանակին համահունչ, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները: