ՀՀ եւ Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանը եւ Հասան Ռոհանին քննարկել են երկկողմ, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր:
Նախագահները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին պայմանավորվածությունների իրագործման պայմաններում երկկողմ կապերի հետագա զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ:
Իրանի նախագահը խոսել է Հայաստանի հետ բարիդրացիական, սերտ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման եւ խորացման պատրաստակամության մասին:
Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել են նաեւ առաջիկա հանդիպումների ծրագրերը: