Հայկական ակումբները շարունակում են պատրաստվել 2016-ին
Այսօր «Միկան» ուսումնամարզական հավաքի է մեկնել Թբիլիսի, որտեղ մարզվելու է երկու շաբաթ: Նախատեսված է նաեւ, որ թիմն ունենալու է երեք ընկերական հանդիպում:
«Արարատն» էլ մեկնել է Սոչի, պլանավորված են 4 ստուգողկան հանդիպումներ: Հայկական թիմը մրցելու է «ԲՄԱ-Էներգիայի», «Վոլգայի», «Սոչիի» եւ «Տորպեդոյի» հետ:
Գյումրիի «Շիրակն» արդեն ժամանել է Գլենդել ու անցկացրել առաջին մարզումը: «Շիրակը» մեկշաբաթյա հավաք է անցկացնելու Լոս Անջելեսում եւ հունվարի 30-ին ուժերը չափելու «Գելեքսիի» հետ։