Իրանի նախագահը սկսում է եվրոպական շրջագայությունը
Սա Իրանի առաջնորդի արտասահմանյան առաջին այցերն են լինելու՝ իրանական միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցների վերացման գործընթացի մեկնարկից հետո:
ՏԱՍՍ-ը նշում է, որ Հասան Ռոհանիի այցը Իտալիա եւ Ֆրանսիա պետք է կայանար դեռ անցած տարի, սակայն հետաձգվեց նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով:
Հունվարի 25-26-ին Ռոհանին Հռոմում բանակցություններ կվարի Իտալիայի նախագահի եւ վարչապետի հետ:
Իրանի նախագահի փարիզյան այցի ընթացքում հունվարի 27-28-ին տեղի կունենան նրա բանակցությունները Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: