Ձնամաքրումը պետք է չընդհատվի, ասել է քաղաքապետը
Այս մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել են 75 միավոր մեքենասարքավորում եւ շուրջ 600 աշխատակից:
«Աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ եւ, ըստ էության, չընդհատվող ռեժիմով: Հատկապես հաշվի առնելով «Հայպետհիդրոմետ» ծառայության կանխատեսումները՝ կապված ջերմաստիճանի կտրուկ անկման հետ, պարբերաբար պետք է կատարվեն ճանապարհների երթեւեկելի հատվածների, ինչպես նաեւ մայթերի ու միջբակային տարածքների աղի եւ ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Ակնհայտ է, որ ջերմաստիճանի կտրուկ անկումը կարող է բերել նշածս հատվածներում մերկասառույցի գոյացմանը, ուստի, պետք է անել ամեն ինչ դրանից հնարավորին խուսափելու համար»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Ավելի վաղ քաղաքապետարանը կոչ էր արել նաեւ տնտեսվարողներին ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման եւ ձնահեռացման աշխատանքները: