«Միկայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Սերգեյ Յուրանը
«Ակումբի ղեկավարը եկավ Մոսկվա, ու մենք պայմանավորվեցինք ապագայի մասին: Արդեն երկու ընկերական հանդիպում ենք անցկացրել ու հաղթանակներ տարել, աստիճանաբար ձեւավորվում է թիմը»,- ասել է Յուրանը:
Մարզիչը նշել է, որ ցանկանում են հաջող հանդես գալ Հայաստանի առաջնությունում ու Եվրոպական մրցաշարերի ուղեգիր նվաճել:
«Միկան» հունվարի 25-ին մեկնելու է Թբիլիսի, որտեղ անցկացնելու է ուսումնամարզական հավաք: