«Գազպրոմը» սպառնում է դադարեցնել ՀՀ գազի մատակարարումը Վրաստանով
Ըստ Trend-ի, «Ռուստավի 2» հեռուստաալիքի եթերում նախարարը հայտարարել է, որ կտրականապես դեմ է «Գազպրոմի» առաջարկին, որի համաձայն՝ դեպի Հայաստան գազի տարանցման համար Վրաստանն այսուհետ պետք է հումքի փոխարեն գումարային փոխհատուցում ստանա:
««Գազպրոմն» առաջարկել է անցնել ֆինանսական փոխհատուցմանը: Փոխադրված ծավալի 10 տոկոսը մնում է Վրաստանում՝ մենք դա ստանում ենք որպես հումք: Երբ նրանք նման պայման դրեցին, մենք կտրականապես դեմ էինք, սակայն մեզ բացահայտ ասացին, որ Ռուսաստանը հնարավորություն ունի Հայաստանին գազ մատակարարել Իրանի միջոցով: Գուցե, առաջին տարում բարդ լինի ողջ ծավալով մատակարարումը ապահովել, սակայն հետագա տարիներին «Գազպրոմը» կարող է ստանալ այդ տեխնիկական հնարավորությունը: Մենք վերլուծեցինք, որ այսօր «Գազպրոմը» կարող է Իրանի միջոցով Հայաստանին մատակարարել շուրջ 1 մլրդ խմ գազ, սակայն որոշ ներդրումների դեպքում նրանք կարող են լիարժեք բավարարել հայկական շուկայի պահանջարկը: Նման որոշման հետեւանքները շատ ծանր կլինեն Վրաստանի համար»,- ասել է Կախա Կալաձեն:
«Գազպրոմի» հետ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի այսօր Վիեննայում, ասել է նախարարը:
Այս հղումով կարող եք կարդալ Մեդիամաքսի հարցազրույցը «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սեւակ Սարուխանյանին հետ՝ Վրաստանի եւ «Գազպրոմի» բանակցությունների մասին: