Մեկնարկել են ռուս դիպուկահարների վարժանքները ՀՀ լեռներում
Դասընթացում ներգրավված է ավելի քան 100 զինծառայող:
Պարապմունքները տեւելու են մեկ ամիս եւ անցկացվելու են ծովի մակարդակից 1,6 հազ. մետր բարձրության վրա, ըստ Ցելսիուսի -20 աստիճանի եւ 15 մ/վայրկյանում ուժգնությամբ քամու պայմաններում:
Վարժությունների ընթացքում էքստրեմալ պայմաններում դիպուկահարները կիրառելու են «Ռատնիկ» պաշտպանողական հանդերձանքը:
Ձյունապատ լեռնային պայմաններում դիպուկահարերը պետք է դահուկներով եւ լիարժեք հանդերձանքով արշավներ կատարեն հաստիքային սպառազինությամբ՝ կարճ եւ երկար հեռավորությունների վրա: